Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
''Մնացածը մասովկա է''
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Մամլո հաղորդագրություն
/2009-Դեկտեմբեր-11/
![]() ՀՀ մարզերում, ի տարբերություն մայրաքաղաքի, մարդու իրավունքների իրազեկությունն ու պաշտպանվածությունը բավականին ցածր մակարդակի վրա է,- «Ա1+»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Դա, ըստ նրա, պայմանավորված է մի շարք պատճառներով` փաստաբանների, ՀԿ-երի, լրատվամիջոցների գործունեությամբ:
Ամեն տարվա վերջին նրա ղեկավարած կազմակերպությունը վիճակագրական տվյալներ է հավաքում, թե վարչական իրավախախտումներից քանիսն են բողոքարկվել: «Ըստ էության` 1200-ից ավելի վարչական տուգանք կարող է լինել մեկ տարվա ընթացքում, սակայն հազիվ 1-2-ը բողոքարկվի: Դա ակնհայտ խոսում է ճնշման մասին»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Սակայն, ըստ նրա` եթե չկա անկախ դատարան, ապա միեւնույն է` մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը կմնա ցածր, քանի որ մարդկանց մոտ կորում է հավատը, որ դատարանը կարող է վերականգնել իրենց իրավունքները: Հատկապես դա վերաբերում է մարզային դատարաններին, որոնք նրա կարծիքով` մեծապես կախվածության մեջ են գործադիր իշխանությունից` դատախազությունից, մարզպետից կամ ոստիկանության մարզային վարչության պետից:
Արթուրի Սաքունցի ասելով` մարդիկ միայն անելանելի վիճակում, հույսը կտրած, էլ ուրիշ ելք, ավելի ճիշտ փող ու ծանոթ չունենալով են դիմում դատարան` այն հույսով որ գոնե ինչ-որ տեղ մարդկային խիղճը, մտածողությունը կաշխատի: Դրան գումարվում է նաեւ այն, որ պաշտոնատար անձանց ոտնձգությունների վերաբերյալ ցանկացած հաղորդում քննություն սկսելու եւ պատասխանատվության ենթարկելու համար հիմք չի հանդիսանում: Իսկ այն պետական կառույցները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության առումով օրենքով սահմանված գործառույթներ ունեն, ըստ նրա` սկսել են աշխատել իրենք իրենց համար:
«Նրանք իրենց գործառույթներն իրականացնում են` ելնելով միայն իրենց նեղ անձնական, խմբակային շահերից կամ բավարարելով իրենց բիզնեսի շահերը: Մնացած մարդկանց խումբը նրանց համար համարվում է զանգված, որը զուտ շահագործման նպատակ ունի, ֆոն է, մասսովկա է, մի թատրոն, որտեղ, դերակատարողներն իրենք` պաշտոնյաներն են, իսկ մնացածները մասովկա են: Դա շատ մռայլ է»,- ցավով արձանագրեց Արթուր Սաքունցն` ավելացնելով, որ Հայաստանում իրականում իրավական ճգնաժամ է սահմանադրական խորը ճգնաժամ, երբ պետական մարմինները` դատարանը, իրավապահ մարմիններն իրապես չեն աշխատում:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.a1plus.am/am/politics/2009/12/11/arthur-sakunc
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների