Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Գենդերային անհավասարությունը երիտասարդական խաղաղասիրական ծրագրերում


new-1

2009 թ-ի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը, Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնում կայացավ դասընթաց, որը կազմակերպվել էր UNOY Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի, Խաղաղության երկխոսության և PATRIR կազմակերպությունների կողմից Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ:

Դասընթացին մասնակցում էին 29 երիտասարդներ տարբեր երկրների կազմակերպություններից, որին ներկա էր նաև  UNOY Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցի անդամ հանդիսացող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը: 

Դասընթացի ընթացքում, որը նպատակ ուներ բացահայտելու, թե ինչպես կարող են երիտասարդական խաղաղասիրական կազմակերպությունները դիմագրավել գենդերային անհավասարության խնդիրներին իրենց ծրագրերում ու գործունեության մեջ, մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր թեմաների, ինչպիսիք են գենդերային կոնցեպցիաները մարդու իրավունքների տեսանկյունից, գենդերն ընդհանրապես, երիտասարդությունը և խաղաղությունը,  գենդերային մոտեցումներ ներառող ծրագրերի կառավարում և գենդերային հավասարությունը որպես քաղաքականության ուղղություն: Նրանց տրամադրվեցին գործնական ռեսուրսներ գենդերային ծրագրեր իրականացնելու համար: 

 

Կարևոր նշանակություն տրվեց մշակութային բազմազանությանը գենդերային դերերի տարբերակման մեջ, գենդերի նկատմամբ անհատական մոտեցումներին, մասնակիցների փորձին գենդերի, երիտասարդության հետ աշխատանքի և խաղաղասիրության բնագավառում: Մասնակիցներից ոմանց հնարավորություն ընձեռնվեց անցկացնելու իրենց խմբային աշխատանքը: Մասնակիցները ծանոթացան տարբեր երկրներում ու տարածաշրջաններում իրականացվող  միմյանց գործունեությանը:


Ըստ մասնակիցների՝ իրենք ստացել են նոր եռանդ, գիտելիքներ, գործիքներ ու նոր կապերի հնարավորություն տարբեր երկրներում, որոնք հույս ունեն, որ կօգտագործեն իրենց խաղաղասիրական աշխատանքում:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը