Մամլո հաղորդագրություններ

/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
/2010-Օգոստոս-03/
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
/2010-Հուլիս-26/
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները


4566

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2009 թ-ի դեկտեմբերի 4-6-ը կազմակերպվել էր քարոզարշավ՝ ''ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և մարդու իրավունքները'' խորագրով:

Քարոզարշավն իրականացվում էր ''Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ'', ''Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք'', ''Իրական աշխարհ, իրական մարդիկ'', ''Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք'', ''Հույս և օգնություն'' հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:


Քարոզարշավի շրջանակներում 2009 թ-ի դեկտեմբերի 4-ին և 5-ին Գյումրի և Վանաձոր քաղաքներում կայացան մեկական կլոր-սեղան քննարկումներ և հեռուստաքննարկումներ: Կլոր-սեղան քննարկումներին մասնակցում էին Գյումրու և Վանաձորի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, բժիշկներ: Քննարկումների ժամանակ ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելի խմբերի՝ թմրամիջոց գործածողների, նույնասեռականների, կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրները: Կարևորվեց վերը նշված խմբերի իրավունքների պաշտպանությունը և նրանց նկատմամբ հասարակության հանդուրժողական վերաբերմունքի ձևավորումը՝ որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, համաճարակի հետևանքների մեղմման երաշխիք:


''Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ'' հ/կ-ի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ թեև պետության կողմից իրականացվում են համաճարակի կանխարգելմանն ուղղված առողջապահական ծրագրեր, այնուամենայնիվ վարակի նկատմամբ խոցելի խմբերի իրավական պաշտպանվածության հարցը մնում է չկարգավորված: Կա նաև առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովման անհրաժեշտություն: ''Այսօր մեր հասարակությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ առկա են խարանի բոլոր երեք դրսևորումները՝ մշակութային, ինստիտուցիոնալ և ներքին խարան: Մարդիկ խուսափում են ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետազոտություն անցնել՝ վախենալով հասարակության խտրական վերաբերմունքից,- նշեց ''Իրական աշխարհ, իրական մարդիկ'' հ/կ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը,- մինչդեռ հասարակության վերաբերմունքի մեջ դրական փոփոխությունը բխում է հենց հասարակության շահերից, քանի որ խտրական վերաբերմունքը նպաստում է վարակի տարածմանը'':


''Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք'' հ/կ-ի նախագահ Արթուր Պոտոսյանը նշեց, որ հետխորհրդային բոլոր երկրներում վարակը լայն տարածում է գտել ներարկային թմրամիջոց գործածողների միջոցով: Հայտնի է նաև, որ թմրամիջոցների ներարկային օգտագործումը հանդիսանում է ՄԻԱՎ-ի տարածման երկրորդ հիմնական ճանապարհը: Միայն այս տարի է, որ ՄԻԱՎ վարակի տարածման հիմնական ճանապարհ է ճանաչվել հետերոսեքսուալ փոխանցման ուղին: Այդուհանդերձ, թմրամիջոց գործածողները, չվստահելով բժիշկների կողմից գաղտնիության սկզբունքի պահպանմանը, չեն դիմում առողջապահական հաստատություններ՝ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման համար համապատասխան հետազոտություն անցնելու նպատակով: Ուստի վարակի տարածումը կրճատելու նպատակով մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, իրականացվում են վնասի նվազեցման ծրագրեր, որոնց նպատակը թմրամիջոցների վնասների, այդ թվում և ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկի  նվազեցումն է:


''Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք'' հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ  ՄԻԱՎ վարակի տեսակետից խոցելի համարվող նույնասեռականների խումբը ևս հաճախ խտրական վերաբերմունքի և խարանի արդյունքում չի դիմում բժշկական հաստատություններ, իսկ դիմելու դեպքում էլ չի տրամադրում տեղեկատվություն իր սեռական կողմնորոշման վերաբերյալ: Արդյունքում, անցնելով ոչ լիարժեք հետազոտություն, նույնասեռականների առողջությունը լրջորեն վտանգվում է:
Շատ դեպքերում խտրական վերաբերմունքը դրսևորվում է հենց բուժհիմնարկների աշխատակիցների կողմից, ինչը դրսևորվում անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելով կամ գաղտնիության սկզբունքի կոպիտ ոտնահարմամբ:  ''Հույս և օգնություն'' հ/կ-ի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանը ներկայացրեց փաստեր, երբ բժշիկը հրաժարվել է սպասարկել մի կնոջ, ով նախապես հայտնել էր այն մասին, որ ինքը հանդիսանում է  ՄԻԱՎ վարակակիր: ''Բավական մեծ է նաև խտրականությունը կոմերցիոն սեքսով զբաղվող անձանց նկատմամբ. գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել նրանց՝ դրանով իսկ խոչընդոտելով նրանց ինտեգրմանը հասարակության մեջ կամ կենսակերպը փոխելուն'', - նշեց Հ. Էդիլյանը:


Այսպիսով հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի և խարանի պատճառով խախտվում են ՄԻԱՎ վարակի տեսակետից խոցելի խմբերի մի շարք իրավունքներ, իսկ մարդու իրավունքները առանցքային տեղ են զբաղեցնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում:
Քննարկման ավարտին մասնակիցները եկան այն համոզման, որ անհրաժեշտ է իրազեկման աշխատանքներ տանել հասարակության լայն շրջաններում, այդ թվում և՝ բուժհիմնարկների աշխատակիցների շրջանում:



/2008-Սեպտեմբեր-12/ ՔՆՆԱՐԿՈՒՄ

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը