Մամլո հաղորդագրություններ

/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
/2010-Օգոստոս-03/
Հուլիսի 26-30-ը Երեւանում կազմակերպվեց հինգօրյա դասընթաց «Միջազգային մարդասիրական իրավունք» թեմայով:
/2010-Հուլիս-26/
2010 թ. հուլիսի 20-25-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 13 անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հինգօրյա աշխատանքային հանդիպում:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Քարոզարշավ` նվիրված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվան


112_6

Բաց Հասարակության ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ 2009թ-ի դեկտեմբերի 4-ից մինչև 6-ը Հայաստանի մի շարք մարզերում իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված քարոզարշավ:

Քարոզարշավի շրջանակներում նախատեսվում է Գյումրի, Վանաձոր քաղաքներում կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ և հեռուստաեթերներ, որոնց ժամանակ հանրությանը կներկայացվեն ներարկային թմրամիջոցներ օգտագործողների, նույնասեռականների, սեռական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև կանանց ու երիտասարդների խնդիրները ՄԻԱՎ/ՁԻԱՀ համատեքստում:

 

Կքննարկվի նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը` որպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ գլոբալ պայքարի կարևորագույն բաղադրիչ, քանի որ հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր է միայն մարդու բոլոր իրավունքները պաշտպանելու միջոցով:

 

Քարոզարշավին մասնակցում են խոցելի խմբերի շահերի պաշտպանություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, այդ թվում` ''Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ'', "Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք'', ''Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ'', ինչպես նաև ''Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք'' հասարակական կազմակերպությունները:

 

Առաջին կլոր-սեղան քննարկումը կիրականացվի դեկտեմբերի 4-ին ժամը 16.00-ին Գյումրի լրագրողների ''Ասպարեզ'' ակումբում: Նույն օրը` ժամը 20.00-ին Գյումրիի ''Ցայգ'' հեռուստաընկերության ուղիղ եթերով կկայանա հեռուստաքննարկում, որին կմասնակցեն վերը նշված կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

Երկրորդ կլոր-սեղան քննարկումը կիրականացվի Վանաձորում` դեկտեմբերի 5-ին ժամը 15.00-ին, իսկ հեռուստաքննարկումը կկայանա նույն օրը, ժամը 19.00-ին՝ Վանաձորի ''Լոռի'' հեռուստաընկերության ուղիղ եթերով:  

 

Լրացուցիչ տեղեկատվության ստացման համար կարող եք դիմել ''Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ''՝ ''Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի թմրամիջոց գործածողներին'' ծրագրի համակարգող Ելենա Սարգսյանին (հեռախոս՝ 374322 4 22 68, hcav@hcav.am):



/2008-Սեպտեմբեր-12/ ՔՆՆԱՐԿՈՒՄ

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը