Մամլո հաղորդագրություններ

/2010-Մարտ-09/

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի, այսօր մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում է կիրառել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:

/2010-Մարտ-05/

«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի շրջանակներում 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

/2010-Փետրվար-12/

2010 թ. փետրվարի 12-ին Վանաձոր քաղաքում Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր բանավեճ` նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ:



Վերջին հրապարակումը

/2009-Հուլիս-11/
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ 2008 Թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Վերջին հաշվետվությունը

/2010-Մարտ-02/
2010 թ. մարտի 1-ին ևս խախտվեց քաղաքացինեի ազատ տեղաշարժի իրավունքը


Հայտարարություններ

/2010-Մարտ-03/

ԵԽ Գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ Նախագահին, ԵԽԽՎ Բյուրոյի, Մշտական և Մոնիտորինգի հանձնաժողովների անդամներին, ԵԽԽՎ պատգամավորներին

ԵԽԽՎ Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարին

/2010-Մարտ-01/

Այսօր` 2010 թ. մարտի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ից չեն աշխատում Վանաձոր - Երևան, Սպիտակ - Երևան, Ստեփանավան - Երևան, Տաշիր - Երևան, Ալավերդի - Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները:

/2010-Փետրվար-17/

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր ողջունել են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:



Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունվար-27/
В Сочи состоялась встреча президентов России, Армении и Азербайджана
По инициативе президента России Дмитрия Медведева 25 января 2010 года в Сочи состоялась трехсторонняя встреча

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips

 
Արխիվ`

Կոռուպցիան և մարդու իրավունքները


1526

2009 թ. նոյեմբերի 7-ին, 9-ին և 31-ին  Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան  քաղաքներում կայացան հասարակական քննարկումներ, ուղիղ եթերներ “Կոռուպցիան և մարդու իրավունքները”  թեմայով, որոնք կազմակերպվել էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:

Քննարկումները և ուղիղ եթերները նպատակ ունեին շարունակելու քննարկումների և ուղիղ եթերների այն շարքը, որոնք նվիրված էին  առանձին իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը Լոռու մարզի 5 քաղաքներում:

 

Քննարկումներին և ուղիղ եթերներին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Քննարկումներին ներկա էին  քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ, տեղական հեռուստատեսությունների ներկայացուցիչներ:

 

Ա. Սաքունցը քննարկումների և եթերների ընթացքում ներկայացրեց` ինչ է կոռուպցիան և որն է կոռուպցիայի և մարդու իրավունքների կապը, կոռուպցիան որպես մարդու իրավունքների խախտում, ինչպես նաև կազմակերպության փորձը Լոռու մարզում կոռուպցիայի կանխարգելման գործընթացում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության  կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կոռուպցիայի դեմ պայքարում:

 

Ա. Սաքունցը նշեց, որ չկա այնպիսի մի կոռուպցիոն ռիսկ, որը Հայաստանի Հանրապետությունում առկա չլինի և ավելացրեց, որ այն երկրներում, որտեղ կա կոռուպցիա և խախտվում են մարդու իրավունքները, զարգացում չի կարող տեղի ունենալ:

 

Նա պատասխանեց քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին և տվեց դրանց սպառիչ պատասխաններ: Քաղաքացիների կողմից ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին սեփականության իրավունքի, առուվաճառքի պայմանագրի կնքման, բուհերում և դպրոցներում ուսում ստանալու ընթացքում ի հայտ եկած կոռուպցիոն երևույթներին: 

 

Նույն թեմայով նախատեսվում է կազմակերպել ևս մեկ հասարակական քննարկում և ուղիղ եթեր Ալավերդի քաղաքում և մեկ ուղիղ եթեր Վանաձոր քաղաքում:

  

Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող “ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագրի շրջանակներում:

 

“ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը