Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2010-Սեպտեմբեր-07/
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
/2010-Սեպտեմբեր-03/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:
Վերջին հրապարակումը/2010-Սեպտեմբեր-09/
Կոռուպցիան երեխաների աչքերով
Վերջին հաշվետվությունը/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում
Հայտարարություններ/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆYellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կոռուպցիան և մարդու իրավունքները
Մարդու իրավունքների պաշտպանություն Հասարակական քննարկումներ Մամլո հաղորդագրություն
/2009-Դեկտեմբեր-01/
![]() 2009 թ. նոյեմբերի 7-ին, 9-ին և 31-ին Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում կայացան հասարակական քննարկումներ, ուղիղ եթերներ “Կոռուպցիան և մարդու իրավունքները” թեմայով, որոնք կազմակերպվել էին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Քննարկումները և ուղիղ եթերները նպատակ ունեին շարունակելու քննարկումների և ուղիղ եթերների այն շարքը, որոնք նվիրված էին առանձին իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը Լոռու մարզի 5 քաղաքներում:
Քննարկումներին և ուղիղ եթերներին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Քննարկումներին ներկա էին քաղաքապետարանի ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ, ՀԿ ներկայացուցիչներ, տեղական հեռուստատեսությունների ներկայացուցիչներ:
Ա. Սաքունցը քննարկումների և եթերների ընթացքում ներկայացրեց` ինչ է կոռուպցիան և որն է կոռուպցիայի և մարդու իրավունքների կապը, կոռուպցիան որպես մարդու իրավունքների խախտում, ինչպես նաև կազմակերպության փորձը Լոռու մարզում կոռուպցիայի կանխարգելման գործընթացում և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կոռուպցիայի դեմ պայքարում: Ա. Սաքունցը նշեց, որ չկա այնպիսի մի կոռուպցիոն ռիսկ, որը Հայաստանի Հանրապետությունում առկա չլինի և ավելացրեց, որ այն երկրներում, որտեղ կա կոռուպցիա և խախտվում են մարդու իրավունքները, զարգացում չի կարող տեղի ունենալ: Նա պատասխանեց քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում քաղաքացիների կողմից հնչեցրած հարցերին և տվեց դրանց սպառիչ պատասխաններ: Քաղաքացիների կողմից ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին սեփականության իրավունքի, առուվաճառքի պայմանագրի կնքման, բուհերում և դպրոցներում ուսում ստանալու ընթացքում ի հայտ եկած կոռուպցիոն երևույթներին: Նույն թեմայով նախատեսվում է կազմակերպել ևս մեկ հասարակական քննարկում և ուղիղ եթեր Ալավերդի քաղաքում և մեկ ուղիղ եթեր Վանաձոր քաղաքում: Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող “ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագրի շրջանակներում: “ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների