Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ


2009 թ. նոյեմբերի 28-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրություն է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Գրիգոր Հակոբյանի առողջական խնդիրների հարցով:

Հարգելի պարոն նախարար

 

2009 թ-ի հոկտեմբերի 21-ին մեզ է դիմել քաղաքացի Դալար Տոնոյանը /հասցեն՝ Շիրակի մարզ, գյուղ Հողմիկ/, իր որդու՝ Գրիգոր Հակոբյանի առողջական խնդիրների հարցով:


Գ. Հակոբյանը 2009 թ. ապրիլի 15-ին ծանուցվել է բանակ զորակոչվելու մասին: Նա անցել է տեղական բուժզննություն, որի արդյունքների հիման վրա որոշվել է, որ         Գ. Հակոբյանը զորակոչվելու է բանակ 2009 թ-ի մայիսի 17-ին: Սակայն նույն օրը հավաքակայանից նրան ուղարկել են Երևանի օրթոպեդիկ հիվանդանոց` հետազոտման նպատակով: Ըստ հետազոտման տվյալների` նրա մոտ առկա է ձախ ոտնաթաթի ձևախախտում, ողնաշարի ծուռություն: Հետազոտության եզրակացությունն ստանալուց հետո, այնուամենայնիվ, հունիսի 8-ին Աշոցքի զինկոմիսարիատից Գ. Հակոբյանին զորակոչել են Սիսիան՝ զինված ուժերում ծառայելու:


Հուլիսի 15-ին զինվորը տեղափոխվել է Մեղրի և մի քանի օր հետո նրա մոտ առաջացել են ուժեղ գլխացավեր, քթի արյունահոսություն, դժվարացել է շնչառությունը: Նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ /տիկին Մարգարիտայի միջոցով, որի հավաստմամբ զինվորն անընդհատ բողոքել է գլխացավերից/, չնայած, ծնողի հավաստմամբ, հրամանատարը հայտնել է, որ զինվորը դիտավորյալ է բողոքում գլխացավերից և քթի արյունահոսությունից՝ մեկ այլ վաշտ տեղափոխվելու պատրվակով:
Սեպտեմբերի 12-ին զինվորին տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ:  Գ. Հակոբյանը բողոքում է ոտքերի թուլությունից, գլխի ու մեջքի ուժեղ ցավերից:


Ծնողի հավաստմամբ, երբ հոկտեմբերի 15 –ին նա գնացել է այցելության, նրան հայտնել են, որ որդուն ցանկացել են ուղարկել տուն 10 օր ժամկետով, սակայն վերջինս չի ցանկացել: Իսկ ծնողների այն խնդրանքին, որ այդ օրը իրենց զավակին ուղարկեն տուն, պատասխանել են, որ մեկ շաբաթից նա անցնելու է բուժզննություն:  Իսկ այն հարցին, թե այդ տասն օրից հետո տղայի առողջական վիճակը լավանալու՞ է, պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, քանզի տղան կարիք չունի դեղերի կամ բուժման:  Նրան զննել է նաև հոգեբանը, սակայն որևէ խնդիր չի հայտնաբերվել:
Հոկտեմբերի 22-ին /ըստ ծնողի/ Գ. Հակոբյանին կրկին ենթարկել են բուժզննության և ըստ եզրակացության` նրա մոտ առկա է քթի միջնապատի ծուռություն, որը խանգարում է շնչառությանը, ոտնաթաթի ձևափոխում, սրտանոթային անբավարարություն, ձախ ուսահոդի գերշարժունակություն, որի հետևանքով ցավեր ունի ուսի հատվածում:
Այժմ նա գտնվում է Երևանի ''Կանազ'' հիվանդանոցում և նրան հայտնել են, որ պետք է շարունակի ծառայությունը:


Հերթական անգամ առողջության վերաբերյալ բուժզննության եզրակացությունը չի տրամադրվում զինվորին կամ նրա ծնողին և բուժզննության հիման վրա զինվորը ճանաչվում է պիտանի ծառայության համար, այն դեպքում, երբ նրա մոտ շարունակվում են գանգատները: Այսինքն` առանց գանգատները վերացնելու, առողջական վիճակը շտկելու՝ երիտասարդին ուղարկում են ծառայության՝ չվերացնելով մտահոգությունները, որ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ նրա առողջության վրա:


Ելնելով վերը շարադրվածից՝ դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ վերստին բուժզննություն կազմակերպելու և երիտասարդի առողջական խնդիրները վերացնելու հարցով և նոր միայն անդրադառնալ նրա՝ զինվորական ծառայության պիտանիության որոշման հարցին:   


Հարգանքներով՝
կազմակերպության ղեկավար    Ա. Սաքունց



/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը