Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2010-Մարտ-09/
2010 թ-ի մարտի 6-7-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի հանրային պաշտպանների համար Վանաձորում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց: /2010-Մարտ-09/
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի, այսօր մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում է կիրառել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:
/2010-Մարտ-05/
«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի շրջանակներում 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:
Վերջին հրապարակումը/2009-Հուլիս-11/
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ 2008 Թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին հաշվետվությունը/2010-Մարտ-02/
2010 թ. մարտի 1-ին ևս խախտվեց քաղաքացինեի ազատ տեղաշարժի իրավունքը
Հայտարարություններ/2010-Մարտ-03/
ԵԽ Գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ Նախագահին, ԵԽԽՎ Բյուրոյի, Մշտական և Մոնիտորինգի հանձնաժողովների անդամներին, ԵԽԽՎ պատգամավորներին ԵԽԽՎ Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարին
/2010-Մարտ-01/
Այսօր` 2010 թ. մարտի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ից չեն աշխատում Վանաձոր - Երևան, Սպիտակ - Երևան, Ստեփանավան - Երևան, Տաշիր - Երևան, Ալավերդի - Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները:
/2010-Փետրվար-17/
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր ողջունել են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը: Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունվար-27/
В Сочи состоялась встреча президентов России, Армении и Азербайджана
По инициативе президента России Дмитрия Медведева 25 января 2010 года в Сочи состоялась трехсторонняя встреча
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆYellow Tulips |
Իրավախորհրդատվության հոկտեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Նոյեմբեր-26/
![]() 2009 թ. հոկտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 27 քաղաքացիներ:
Տեղեկատվության ազատության իրավունք 1. Քաղաքացին բազմիցս դիմել է Գուգարքի շրջանի Արջուտ գյուղի գյուղապետին՝ հաշվառման հասցեի մասին տեղեկանք ստանալու նպատակով, սակայն երբևէ քաղաքացու դիմումին ընթացք չի տրվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ այդ տեղեկատվությունը՝ անձնագիր ձեռք բերելու համար: Քաղաքացու անունից պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Արջուտի գյուղապետին՝ քաղաքացու գրանցման հասցեի մասին տեղեկություն ստանալու խնդրանքով: Առողջության պահպանման իրավունք 2. Զորակոչիկը զորակոչվել է բանակ առողջական խնդիրներով: Զինծառայության ընթացքում առողջական վիճակի սրացման պատճառով քաղաքացին տեղափովել է զինվորական հոսպիտալ: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարություն: Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ զինծառայողը ‘’Ողնաշարի կրծքային հատվածի կիֆոզ առաջին աստիճանի’’ ախտորոշումով ներկայացվել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին և կայացվել է որոշում, համաձայն որի` զինծառայողը պիտանի է շարային ծառայության սահմանափակումներով: 3. Քաղաքացին ունի առողջական խնդիրներ և անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Քաղաքացին կարո±ղ է օգտվել անվճար բուժսպասարկումից, մասնավորապես` անվճար վիրահատությունից: “Բժկական օգնության մասին” ՀՀ օրենքի համաձայն` սահմանված է անհետաձգելի անվճար բուժօգնության տրամադրման ենթակա հիվանդությունների ցանկ: Անհրաժեշտ է համապատասխան պոլիկլինիկայից վերցնել առողջության հետազոտության արդյունքները և դիմել տարածքային կառավարման մարմին՝ մարզպետարան, այնուհետեվ ՀՀ առողջապահության նախարարություն: Սոցիալական իրավունք 4. Քաղաքացին հանդիսանում է ղարաբաղյան պատերազմի մասնակից, 2 –րդ կարգի հաշմանդամ /ոտքը կտրված է/, միևնույն ժամանակ ընտանիքը բազմազավակ է և բնակարան չունի, սակայն մինչ օրս նրան չի տրամադրվում ՙԶինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքով նախատեսված որևէ օգնություն: Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քաղաքացուն համապատասխան սոցիալական աջակցություն չտրամադրելու պատճառների պարզաբանման համար: 5. 1984 թ. ծնված քաղաքացին, որն ունի 36 տարվա աշխատանքային ստաժ,կարո՞ղ է արդյոք ստանալ կենսաթոշակ 2009 թվականից: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքացին 35 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կարող է անցնել կենսաթոշակի սահմանված տարիքից 1 տարի շուտ, եթե ներկայումս չի աշխատում: 6. Քաղաքացու ընտանիքը մինչ 2009 թ. մարտ ամիսն ստացել է անապահովության նպաստ, սակայն ապրիլ ամսից այն դադարեցվել է վճարվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճշտել, թե ինչ հիմքով են դադարեցրել իր ընտանեկան նպաստի վճարումը: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ քաղաքացու ընտանիքին վճարվող անապահովության նպաստի դադարեցման հիմքը պարզելու նպատակով: 7. Քաղաքացին ամուսնալուծված է և խնամում է երկու անչափահաս երեխայի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է երեխաների համար ապրուստի միջոց` ալիմենտ պահանջել: Անհրաժեշտ է անչափահաս երեխաների ապրուստի միջոցի՝ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացնել դատարան, որի համար էլ կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում: Սպառողների իրավունք 8. “Լոռի ջրմուղկոյուղին” քաղաքացուց պահանջում է վճարել սպառած ջրի դիմաց գոյացած մեծ պարտքեր, սակայն քաղաքացու տվյալներով այդ գումարը ինքը վաղուց վճարել է: Քաղաքացին ինչպե±ս կարող է ճշտել գումարի առաջացման իրավական հիմքերը: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված “Լոռի ջրմուղկոյուղի” ՓԲԸ` ստանալու այն իրավական հիմքերը, ինչի հիման վրա հաշվարկվել է տվյալ գումարը: 9. “ԱրմենՏել”-ի կողմից քաղաքացուն ներկայացվել է մատուցված ծառայությունների դիմաց գոյացած 500.000 դրամի պարտք, որի դիմաց, ըստ քաղաքացու, ինքը համապատասխան ծառայություն չի ստացել: Քաղաքացին ինչպե±ս կարող է ճշտել պարտքի առաջացման պատճառը: Սպառողների իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել դատական կարգով, և քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել դատարան: 10. Քաղաքացու որդին, որն ունի հոգեկան առողջության խանգարումներ, ինչի հիմքով ազատվել է ծառայությունից, 2001 թ. գնել է “Արմենտել”-ի Ալո քարտ, որը մեկ ամիս անց վերավաճառել է մեկ այլ անձի: 2009 թ. դատարանից ստացվել է ծանուցագիր այն մասին, որ որդու անունով գնված քարտին մատուցված ծառայությունների դիմաց կուտակվել է 200.000 ՀՀ դրամ պարտք: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերոնշյալ գումարը չվճարել: Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել հոգեբույժի և եթե հոգեբույժը տա եզրակացություն, որ դատարան դիմելու դեպքում որդին կճանաչվի անգործունակ, դատարան ներկայացնել հակընդդեմ հայց` ապացուցելով այն հանգամանքը, որ 2001 թ. տվյալ քարտը վաճառվել է մեկ այլ անձի, սակայն անվանափոխություն չի եղել: Աշխատանքային իրավունք 11. Քաղաքացին համապատասխան հրամանով նշանակվել է աշխատանքի, սակայն 1 ամիս անց ազատվել է աշխատանքից: Աշխատանքից ազատման հրամանի մեջ չի հիմնավորվել աշխատանքից ազատելու պատճառը, ինչպես նաև բացակայում են օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքերը: Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության գրավոր հարցում՝ ազատման հրամանի տրամադրման պահանջով, որը հիմք կտա աշխատանքից ազատման հրամանի դատական բողոքարկման համար; 12.Քաղաքացին աշխատել է դպրոցում, սակայն նրան աշխատանքից ազատել են առանց ազատման հրամանի տրամադրման: Քաղաքացին ինչպե±ս կարող է ստանալ աշխատանքից ազատման հրամանը: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված դպրոցի տնօրենին` աշխատանքից ազատման հրամանի պատճենի տրամադրման խնդրանքով: 13. Քաղաքացին կորցրել է իր ծննդյան վկայականը: Ինչպե±ս կարող է վերականգնել այն: Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել իր ծննդավայրի ՔԿԱԳ մարմին` նոր վկայական ստանալու համար: 14. Քաղաքացին հանդիսացել է զինվորական ծառայող, արդեն 20 տարի ապրում է զինվորական բնակֆոնդի բնակարանում, սակայն չունի տվյալ հասցեի հաշվառում: Քաղաքացին ինչպե՞ս կարող է տվյալ հասցեում հաշվառվել: «ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ քաղաքացին հաշվառվում է իր փաստացի բնակության հասցեում, ուստի կազմակերպության կողմից գրություն է պատրաստվել ՀՀ անձնագրերի եվ վիզաների վարչություն՝ բնակության վայրում հաշվառելու խնդրանքով: 15. Երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող, գույքով ծանրաբեռնված հողատարածքը վաճառվել է մեկ այլ անձի և ներկայումս քաղաքացուն վտարում են այդ տարածքից: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է տարածքի օտարման օրինականությունը պարզելու համար տեղեկատվության հարցում՝ ուղղված համայնքի ղեկավարին: 16. Քաղաքացին համասեփականության իրավունքով համատեղ բնակվում է մոր և եղբոր հետ, սակայն համասեփականատերերի միջև համատեղ բնակության հարցի շուրջ վեճ է ծագել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ սեփականության իր բաժինը: Համասեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի իր բաժինն առանձնացնելու պահանջ կարող է ներկայացվել դատարան: Նման հարցով կազմակերպության իրավաբաններին դիմել են 4 քաղաքացիներ: 17. Հիմնարկությունը սկսել է իր գույքի մասնավորեցման գործընթացը: Որքա՞ն ժամանակում քաղաքացին կարող է դրա բաժնեմաս ձեռք բերել: Գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվում է բաժնեմասի ձեռք բերման վերջնաժամկետը: 18. Քաղաքացու ամուսինը մահացել է, թողնելով իր անունով գրանցված 130.000 դրամ արժողությամբ վաուչեր: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ստանալ այդ գումարը: Նշված վաուչերի տնօրինումը հնարավոր է սեփականության իրավունքի ժառանգման արդյունքում, որի համար անհրաժեշտ է դիմել նոտարական գրասենյակ, ընդունել ժառանգություն, այնուհետև տնօրինել այդ վաուչերների նկատմամբ ձեռք բերած սեփականության իրավունքը: 19. Քաղաքացին 4 տարի առաջ առուվաճառքի պայմանագրով գնել է բնակարան, սակայն վաճառողը հայցադիմում է ներկայացրել դատարան` առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջով: Քաղաքացուն խորհուրդ է տրվել ներկայացնել հայցադիմումի պատասխան` նրան կցելով բոլոր այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա կնքվել է առուվաճառքի պայմանագիրը: 20. Քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել իր բնակարանը, սակայն իր բնակարանի տարածքում կա զավթած հողատարածք և ինքնակամ կառույց, որոնց սեփականաշնորհման համար պահանջվում է մեծ գումարներ վճարել: Քաղաքացին հաշմանդամ է և չի կարող վճարել պահանջվող գումարը: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք սեփականաշնորհել այդ կառույցը` առանց պահանջվող գումարը վճարելու: Քաղաքացուն բացատրվել է, որ նա կարող է հրաժարվել զավթած հողատարածքից և ինքնակամ կառուցից, սեփականաշնորհել միայն օրինական կառույցը: Միաժամանակ առաջարկվել է ինքնակամ կառույցի և զավթած հողատարածքի սեփականաշնորհման համար դիմել ՀՀ վարչապետին` խնդրանքով, որ հաշվի առնվի իր հաշմանդամության խումբը և ինքը ազատվի պետական տուրքից: Նման հարցով կազմակերպության իրավաբաններին դիմել են 2 քաղաքացի: 21. Քաղաքացու հարևանը իրականացնում է շինարարական աշխատանքներ, որի արդյունքում վնասում է իր բնակարանը: Քաղաքացին ու՞մ կարող է դիմել խնդրի կարգավորման համար: Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել համայնքի ղեկավարին՝ շինարարության իրականացման թուլտվությունը, ճարտարապետահատակագծային նախագծի պատճենը ստանալու համար, որը հնարավորություն կտա պարզելու` արդյոք իրականացվող շինարարությունը համապատասխանում է սահմանված նորմերին: Դրանց անհամապատասխանելիության դեպքում շինարարության իրականացման հարցը կվիճարկվի դատական կարգով: Նման հարցով կազմակերպության իրավաբաններին դիմել են 2 քաղաքացի: Քրեական իրավունք 22. Քաղաքացուն մեղադրում են գողություն կատարելու մեջ: Քաղաքացին ցանկանում է իմանալ` ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պաշտպանել իր իրավունքները: Քաղաքացուն բացատրվել է, որ նա ունի ինքնուրույն պաշտպանվելու և պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունք: Անապահով լինելու դեպքում վերջինս կարող է քննիչին դիմել՝ իր գործով հանրային պաշտպան ներգրավելու խնդրանքով: Տեղեկացվել է նաև, որ քաղաքացին ունի իր դեմ ցուցմունք չտալու իրավունք:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների