Մամլո հաղորդագրություններ

/2010-Մարտ-09/

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի, այսօր մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում է կիրառել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:

/2010-Մարտ-05/

«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի շրջանակներում 2010 թ. մարտի 3-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ:

/2010-Փետրվար-12/

2010 թ. փետրվարի 12-ին Վանաձոր քաղաքում Սիվիլիթաս հիմնադրամը կազմակերպել էր բանավեճ` նպատակ ունենալով Հայաստանի ամենատարբեր խնդիրների շուրջ բաց բանավեճ խրախուսել արտաքին և ներքաղաքական, տարածաշրջանային և տնտեսական խնդիրների շուրջ:



Վերջին հրապարակումը

/2009-Հուլիս-11/
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ 2008 Թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԵՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Վերջին հաշվետվությունը

/2010-Մարտ-02/
2010 թ. մարտի 1-ին ևս խախտվեց քաղաքացինեի ազատ տեղաշարժի իրավունքը


Հայտարարություններ

/2010-Մարտ-03/

ԵԽ Գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ Նախագահին, ԵԽԽՎ Բյուրոյի, Մշտական և Մոնիտորինգի հանձնաժողովների անդամներին, ԵԽԽՎ պատգամավորներին

ԵԽԽՎ Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարին

/2010-Մարտ-01/

Այսօր` 2010 թ. մարտի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ից չեն աշխատում Վանաձոր - Երևան, Սպիտակ - Երևան, Ստեփանավան - Երևան, Տաշիր - Երևան, Ալավերդի - Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները:

/2010-Փետրվար-17/

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր ողջունել են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:



Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունվար-27/
В Сочи состоялась встреча президентов России, Армении и Азербайджана
По инициативе президента России Дмитрия Медведева 25 января 2010 года в Сочи состоялась трехсторонняя встреча

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips

 
Արխիվ`

Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում


-2-

2009 թ. հոկտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 9 քաղաքացիներ:

 Սպիտակ

 

Սեփականության իրավունք

 

1. Սպիտակի քաղաքապետարանը քաղաքացու հարևանին տվել է շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողատարածքում: Քաղաքացին ինչպե±ս կարող է պարզել թույտվություն տալու օրինականությունը:

 

Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել Սպիտակի քաղաքապետարան` ստանալու շինարարական

աշխատանքների մասին թույլտվություն տալու մասին որոշման պատճենը: Արդյունքում պարզվել է, որ որոշումը օրինական է:

  

2. Աղետալի երկրաշարժի հետևանքով քաղաքացին կորցրել է 2 սենյականոց բնակարան, որի հասցեում հաշվառված են եղել 3 տարբեր սեռի անձինք: Քաղաքացուն կորցրած 2 սենյականոց բնակարանի փոխարեն տրվել է 1 սենյականոց բնակարան: Քաղաքացին ցանկանում է իմանալ`  ինչ իրավական հիմքով է քաղաքացուն 2 սենյականոց բնակարանի փոխարեն տրամադրվել 1 սենյականոց բնակարան:

 

Քաղաքացու անունից պատրաստվել է դիմում` ուղղված Նախագահի վերահսկողության ծառայություն` պարզելու, թե ինչ իրավական հիմքով է քաղաքացուն 2 սենյականոց բնակարան հատկացնելու փոխարեն հատկացվել 1 սենյականոց բնակարան:

 

Պարզվել է, որ Սպիտակի քաղաքապետարանը, առաջնորդվելով ՀՀ կառավարության 10.06.99 թ. թիվ 432 որոշմամբ, հատկացրել է 1 սենյականոց բնակարան, քանի որ քաղաքացին բնակարան ստանալու նպատակով Սպիտակի քաղաքապետին ուղղված դիմումում նշել է, որ ինքը միայնակ ծեր է, նույնը հավաստել է ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանքը:       

 

Քաղաքացիական իրավունք

 

3. Փոխառությամբ քաղաքացուց գումար են վերցրել, տրվել է ստացական, սակայն ստացականում նշված ժամկետում գումարը ետ չի վերադարձվել: Քաղաքացին ինչպե±ս կարող է ետ ստանալ իր գումարը:

 

Փոխառության գումարի վերադարձման համար սահմանված ժամկետներում այն չվերադարձնելու շուրջ ծագած վեճերը հնարավոր է կարգավորել դատական կարգով: Քաղաքացին կարող է փոխառության գումարի բռնագանձման հայց ներկայացնել դատարան:

 

Տաշիր

 

Սոցիալական իրավունք

 

4. Քաղաքացին երեք ամիս առաջ դիմում է ներկայացրել սոցիալական ծառայության տարածքային կենտրոն պետական նպաստի համակարգում ներգրավելու համար, սակայն պատասխան չի ստացել: Քաղաքացին ինչպես կարող է ստանալ իր դիմումի պատասխանը:

 

Քաղաքացուն խորհուրդ է տրվել մեկ անգամ ևս գրավոր դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժին:

 

 Սեփականության իրավունք

 

5. Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքով անցնում է "Հայ Ջրմուղ-կոյուղի" ընկերությանը պատկանող ջրատար խողովակները, որը քաղաքացու համար խոնչընդոտներ է ստեղծում սեփականության իր իրավունքի իրականացման ժամանակ: Քաղաքացին բազմիցս դիմել է "Հայ Ջրմուղ-կոյուղի" ընկերությանը` նշված խոչընդոտները վերացնելու համար, սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել:

 

Սեփականության իրավունքի շուրջ ծագած վեճը կարող է հարթվել դատական կարգով: Անհրաժեշտ է հայց ներկայացնել դատարան:

 

Քաղաքացիական իրավունք

 

6. Քաղաքացու որդին, գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, կորցրել է իր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը: Քաղաքացին ինչպե±ս կարող է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն կամ վերականգնել անձնագիրը:

 

Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն` տվյալ հարցի կարգավորման համար:

 

Ընտանեկան իրավունք

 

7. Քաղաքացին 10 տարի առաջ ամուսնալուծվել է դատական կարգով և դատարանը լուծել է նաև ալիմենտի բռնագանձման հարցը, սակայն մինչ օրս ալիմենտի բռնագանձում չի իրականացվել:

 

Քաղաքացուց պահանջվել է ներկայացնել դատարան դիմելու համար համապատասխան փաստաթղթերը, որից հետո կազմակերպության իրավաբանի կողմից կկազմվի հայցադիմում` ալիմենտի չափի բարձրացման և չվճարված ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:

 

Ստեփանավան

 

Սոցիալական իրավունք

 

8. Քաղաքացին աշխատանքային գրքույկը երկրաշարժի ժամանակ կորցրել է և չի կարողանում այլ ապացույցներ ներկայացնել աշխատանքային ստաժի վերաբերյալ: Քաղաքացին ինչպե±ս կարող է հաստատել աշխատանքային ստաժը:

 

Աշխատանքային ստաժի հաստատման խնդիրը համարվում է իրավաբանական նշանակության փաստ, որը հաստատվում է միայն դատական կարգով:

Կազմակերպությունը պատրաստվում է քաղաքացու համար պատրաստել հայցադիմում` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով:

 

 Ալավերդի

 

Աշխատանքային իրավունք

 

9. Քաղաքացին հրամանով ազատվել է աշխատանքից /աշխատել է դպրոցում/, սակայն հրամանի մեջ չի հիմնավորվել աշխատանքից ազատելու պատճառը:

 

Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ վարչական դատարանին: Հայցադիմումի պատճենը ուղարկվել է նաև դպրոցի տնօրենին և համապատասխան մարզպետարան: Արդյունքում դպրոցի տնօրենը քաղաքացուն նորից ընդունել է աշխատանքի` նույն պաշտոնում:  



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը