Մամլո հաղորդագրություններ

/2010-Սեպտեմբեր-07/
2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: 
/2010-Սեպտեմբեր-03/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2008-2010 թթ. ընթացքում իրականացրել է «Շահերի պաշտպանության եւ աջակցման կենտրոնի ստեղծում եւ գործարկում Վանաձոր քաղաքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր»-ն իրականացնող «Կասալս ենդ Ասոշիեյթս» Ինք. ընկերության կողմից:
/2010-Օգոստոս-19/
2010 թ. օգոստոսի 19-ին Սպիտակ քաղաքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցկացվեց քննարկում՝ «Սպիտակ համայնքում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում ՏԻՄ գործունեության վերաբերյալ» ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ:


Վերջին հրապարակումը

/2010-Հունիս-16/
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ԲՐԻԳԱԴ


Վերջին հաշվետվությունը

/2010-Օգոստոս-07/
2010 թ. հուլիս ամսվա իրավախորհրդատվության արդյունքները Վանաձորում


Հայտարարություններ

/2010-Օգոստոս-02/
2010 թ. մարտին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի անօրինական գործողությունների վերաբերյալ:
/2010-Հուլիս-26/
Մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
/2010-Հունիս-02/
2010 թ. մայիսի 28-ից մինչ օրս Հայաստանի իշխանությունները, շարունակելով 2008 թ. իրենց գործելաոճը, հանձինս հատուկ ծառայությունների և ոստիկանության, ապօրինաբար խոչընդոտում են ընդդիմության ներկայացուցիչների մուտքը Երևանի "Ազատության" հրապարակ: 


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում


475698

2009 թ. սեպտեմբեր ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 5 քաղաքացիներ:


Սպիտակ


Սպառողների իրավունք

 

1. Քաղաքացուն ''Հայ-ջրմուղկոյուղի'' ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է սպառած ջրի դիմած առաջացած պարտքի վճարման կարգադրություն: Վճարման կարգադրությունը մտել է օրինական ուժի մեջ, և բողոքարկման ժամկետները անցել են: Սակայն քաղաքացին գտնում է, որ նշված գումարը ճիշտ չի հաշվարկված:

Քաղաքացուն բացատրվել է, որ բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետները բաց են թողնվել, և բողոքարկման միակ հնարավորությունը նոր երևան եկած հանգամանքի հիման վրա Վճռաբեկ դատարան դիմելն է:

 

Ընտանեկան իրավունք

 

2. Քաղաքացին արդեն 15 տարի կնոջ հետ չի ապրում, սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի տարածքային բաժնում ամուսնալուծությունը չի գրանցվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է գրանցել ամուսնալուծությունը:

 

ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնալուծության վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունն իրականացվում է դատական կարգով: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ամուսնալուծության պահանջով:

 

Քաղաքացիական իրավունք

 

3. Քաղաքացին 2009 թ. մարտի 25-ին փոխառությամբ գումար է վերցրել, սակայն պայմանագրում նշված ժամկետներում չի վերադարձրել: Փոխատուն հայց է ներկայացրել դատարան` որպես հայցի ապահովման միջոց պահանջելով բռնագանձում տարածել փոխառուին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Քաղաքացուն խորհուրդ է տրվել ներկայացնել պատասխան հայցադիմում, սակայն քաղաքացին հրաժարվել է:

 

 Ստեփանավան

 

Աշխատանքային իրավունք

 

4. Քաղաքացին աշխատել է ''ԼԱՍ'' ԴՁ-ում, սակայն աշխատավարձը չի վճարվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ իր աշխատավարձը:

Աշխատավարձի պարտքի վճարման համաձայնության բացակայության դեպքում այն իրականացվում է դատական կարգով: Կազմակերպությունը պատրաստվում է քաղաքացու համար հայցադիմում պատրաստել:

 

Տաշիր

 

Քաղաքացիական իրավունք

 

5. Քաղաքացին մինչև 17 տարեկան դառնալը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: 17 տարի հետո քաղաքացին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և կալանավորվել` զինապարտությունից խուսափելու հիմքով: Մինչդեռ, ''Զինապարտության մասին'' ՀՀ օրենքի համաձայն` զինվորական հաշվառումից հանվում և հետևաբար զինվորական ծառայության ենթակա չեն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:

Իրականացվում են ուսումնասիրություններ` քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման ժամկետների և կարգի վերաբերյալ տեղեկատվության հավաքման համար: Բավարար հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողությունները կբողոքարկվեն:

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը