Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Լևոն Գուլյանի գործը կրկին դատարանում


7524

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ երեկ հրապարակել է մի որոշում, որի համաձայն Ոստիկանության շենքում չպարզված հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի գործով նոր դատաքննություն կսկսվի։

Դատավորն այսպիսի եզրահանգման է եկել շուրջ չորս ամիս Լևոն Գուլյանի փաստաբանների բողոքը՝ քրեական գործի կարճման որոշման դեմ քննելուց հետո։  Երեկվա դատական նիստում դատավոր Կարախանյանը հայտարարել է, որ անհրաժեշտություն է առաջացել կրկին լսել գործի նախաքննությունը վարող հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գաբրիել Պետրոսյանին։ Գործի նյութերում չպարզաբանված հարցեր կան, որոնք հստակեցնելու համար դատարանում քննիչը ցուցմունքներ կտա և  կպատասխանի կողմերի հարցերին։ Այսպես է հիմնավորել դատավորը իր կայացրած որոշումը։

 

Դատավորի հարցին ի պատասխան, թե կան արդյոք գործողություններ, որոնք նախաքննական մարմինը պարտավոր էր իրականացնել, սակայն չի իրականացրել, Գուլյանների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հրայր Ղուկասյանը նախորդող նիստերից մեկում պատասխանել էր՝ «բազմաթիվ» և թվարկել դրանք։

 

Նկատենք, որ Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործը նախաքննական մարմինը կարճել է երկու անգամ և արդեն երկրորդ անգամ նշանակվում է նոր դատաքննություն։։

Հիշեցնենք, որ Լևոն Գուլյանը մահացել էր հենց Ոստիկանության շենքում, երբ 2007թ. մայիսի 12-ին որպես վկա հրավիրվել էր հարցաքննության։ Գուլյանի հարազատները, որոնք շարունակում են պայքարել արդարադատության հասնելու համար, հույսեր չեն կապում հայաստանյան դատական համակարգի հետ։ Նրանք պարզապես սպառում են այս ատյանները Եվրոպական դատարան դիմելու համար։

 

Դատական առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

 

Աղբյուրը`

http://www.hra.am/am/events/2009/10/09/court

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը