Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հակակոռուպցիոն կենտրոնների մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս


asulis-1

2009 թ. հոկտեմբերի 8-ին Երևանի ''Իրավունք դե Ֆակտո'' ակումբում տեղի ունեցավ Երևանի, Լոռու և Շիրակի մարզերի հակակոռուպցիոն կենտրոնների մեկամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիս:

''Հակակոռուպցիոն կենտրոնների մեկամյա գործունեության նպատակն առկա կոռուպցիոն ռիսկերի ախտորոշումն է: Հաջորդ քայլը լինելու է կոռուպցիայից բուժումը'',-գտնում է Լոռու մարզի շահերի պաշտպանության և աջակցության /հակակոռուպցիոն/ կենտրոնի համակարգող Արթուր Սաքունցը:

 

Երևանում, Գյումրիում և Վանաձորում 2008 թվականի հոկտեմբերի 8–ից գործում են հակակոռուպցիոն կենտրոններ, որոնց հիմնական նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է և դրանց վերաբերյալ քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացումը:
Կենտրոններում քաղաքացիների կոռուպցիոն բողոքներին տրամադրվում է ամենօրյա անվճար իրավական աջակցություն, ներառյալ դատական պաշտպանություն:

 

Մեկ տարվա ընթացքում Երևանի և Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն դիմել է 211-ական քաղաքացի, Շիրակի մարզում` 194: Այդ դիմումներից որպես կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր Երևանում ընդունվել է 96 դիմում, Լոռու մարզում` 105, իսկ Գյումրիում` 30:

 

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից դատախազություն ներկայացվել է 18 հաղորդում, ևս 25 հայցադիմում ներկայացվել է դատարան, Երևանում 17 հաղորդում ներկայացվել է դատախազություն, 12 հայցադիմում` դատարան, Շիրակի մարզում` 10 հաղորդում` դատախազություն, 22 հայցադիմում` դատարան:

 

Շիրակի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լևոն Բարսեղյանը, ներկայացնելով կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման կապակցությամբ առկա հաջողությունները, նշում է, որ դրանք համակարգային փոփոխության չեն հանգեցնում:

 

Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Սոնա Այվազյանը նշում է, որ պետական կառույցները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար պատրաստակամություն չեն դրսևորում: Այս հանագամանքը հնարավորություն չի տալիս կենտրոնների աշխատանքները ամբողջությամբ դրական գնահատել:

 

Երեք կենտրոնների գործունեության ընթացքում ծագած խնդիրներից մեկը առնչվում է քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ժամկետներին: ''Շատ հաճախ մենք հնարավորություն չենք ունենում բողոքարկել այս կամ այն կոռուպցիոն ռիսկ պարունակող պաշտոնատար անձի գործողությունները, քանի որ դրանց համար մեր օրենսդրությամբ սահմանված ժամկետները բաց թողնված են լինում'',-նշում են կենտրոնների համակարգողները:

 

Նրանք միաժամանակ նշում են, որ պետական կառույցների վերաբերմունքը կենտրոնների նկատմամբ փոխվել է: Նրանք ավելի զգուշությամբ են գործում` համոզված լինելով, որ կենտրոնները պայքարելու են մինչև վերջ:

 

Երեք կենտրոնների համակարգողները համոզված են, որ իրենց միասնական աշխատանքի արդյունքում հաջորդ տարի ավելի շոշափելի արդյունքներ կունենան:

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը