Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Իրավախորհրդատվության սեպտեմբեր ամսվա արդյունքները Վանաձորում


logo-1

2009 թ. սեպտեմբերին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ:

Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով:

Առողջության պահպանման իրավունք

1. Զորակոչիկն ունեցել է առողջական խնդիրներ` մտավոր հետամնացություն և ողնաշարի դեֆորմացիա, ինչը բավարար հիմք է հանդիսացել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար: Սակայն վերջինիս զորակոչել են բանակ: Մի քանի ամիս բանակում ծառայելուց հետո սրացած առողջական խնդիրների պատճառով քաղաքացին փախել է բանակից, որի պատճառով էլ նրան կալանավորել են և տեղափոխել ''Գորիս'' քրեակատարողական հիմնարկ:

Քաղաքացուն ներկայացվել է զորակոչիկների առողջական խնդիրների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կարգը, որի հիման վրա վերջինս դիմում է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Արդյունքում` քաղաքացուն քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են կալանավորների համար նախատեսված կենտրոնական հիվանդանոց:

 

Տեղեկատվության ազատության իրավունք


2. Քաղաքացին հանդիսացել է նախագծանախահաշվային գործունեության իրականացման լիցենզավորման մասնագետ: Մի քանի իրավաբանական անձինք, առանց քաղաքացու իմացության, նրա տվյալներն օգտագործելով` նույնպես ստացել են նախագծանախահաշվային լիցենզավորված գործունեություն իրականացնելու թույլտվություն: ՀՀ քաղաքաշինության նախարարությանը կից լիցենզավորման կենտրոնը քաղաքացուն հրաժարվել է տեղեկություն տրամադրել այն բոլոր իրավաբանական անձանց մասին, որոնք ներկայացրել են իրեն որպես տվյալ գործունեություն իրականացնող մասնագետ: Մինչդեռ, ''Լիցենզավորման մասին'' ՀՀ օրենքի և ''Տեղեկատվության ազատության մասին'' ՀՀ օրենքի հիման վրա այդ տեղեկատվությունը պետք է ներկայացվի քաղաքացուն:

Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ քաղաքաշինության
լիցենզավորման կենտրոնին, որի մեջ հղում է արվել ''Լիցենզավորման մասին'' և ''Տեղեկատվության ազատության մասին'' ՀՀ օրենքներում պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելու համար նախատեսված պատասխանատվության միջոցներին:

 


Արդար դատաքննության իրավունք

 

3. Քաղաքացին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և բողոքարկել իր դեմ հարուցված վարչական ակտը: Նրա մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, և երբ քաղաքացին ներկայացել է մեքենան տուգանային հրապարակից տեղափոխելու համար, Ճանապարհային ոստիկանության պետը հայհոյել է նրան: Քաղաքացին պատասխանել է Ճանապարհային ոստիկանության պետին, որից հետո վերջինիս կողմից ենթարկվել է ծեծի:

Կազմակերպության օգնությամբ պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանը, Լոռու մարզի դատախազությանը` Ճանապարհային ոստիկանության պետի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու հիմքով:

 

4. Վիճաբանության արդյունքում քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ և բողոք է ներկայացրել ոստիկանոթյուն: Ոստիկանության աշխատակիցները փորձել են համոզել քաղաքացուն, սպառնացել են, որ իր դեմ էլ քրեական գործ կհարուցեն, եթե բողոքը ետ չվերցնի և իրեն ծեծեղի դեմ քրեական գործ չհարուցելու պահանջ չներկայացնի: Քաղաքացին հրաժարվել է, սակայն այդպես էլ քրեական գործ չի հարուցվել:

Կազմակերպության իրավաբանը հանդես է եկել որպես քաղաքացու իրավական ներկայացուցիչ, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

 

Սեփականության իրավունք

 

5. Քաղաքացուն օրդերով հատկացվել է համայնքի ենթակայության տակ գտնվող բնակարան: Մի քանի տարի անց քաղաքացին դիմել է համայնքի ղեկավարին` հատկացված բնակարանի նկատամամբ իր սեփականության իրավունքի գրանցման համար, սակայն բանավոր կարգով մերժվել է:

Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում` բնակարանի նկատմամբ
սեփականության իրավունքի գրանցման թույլտվության խնդրանքով:

 

Սոցիալական իրավունք

 

6. Քաղաքացին 1987-2006 թթ. հանդիսացել է զինվորական ծառայող: Երբ նա անցել է կենսաթոշակի, այն հաշվարկվել է որպես պայմանագրային զինծառայողի, մինչդեռ քաղաքացին չի հանդիսացել պայմանագրային զինծառայող:

Կազմակերպության կողմից բողոքարկվել է որպես պայմանագրային զինծառայող կենսաթոշակի անցնելու մասին որոշումը:

Անձի անձեռնմխելիության իրավունք

7. Առանց համապատասխան դատարանի որոշման` քաղաքացու բնակարանը ենթարկել են խուզարկության:

Կազմակերպությունը բողոքարկել է խուզարկության վերաբերյալ որոշումը և քննիչի կամայական
գործողությունները ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստել է, որ առանց օրինական որոշման քննիչն իրականացրել է բնակարանի խուզարկություն, սակայն քննիչի նկատմամբ որևէ պատասխանատվություն չի սահմանել:
 

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը