Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Նիստն ընթացել է դռնփակ
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Մամլո հաղորդագրություն
/2009-Հոկտեմբեր-07/
![]() Մատաղիսի գործով դատավարության հերթական նիստը հոկտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է դռնփակ: Դատարանն արդեն ավարտել է, այսպես կոչված, ''մեղադրանքի ապացույցներ'' - ի հետազոտումը եւ անցել ամբաստանյալների հարցաքննմանը: Դռնփակ նիստի ժամանակ շարունակել է ցուցմունքներ տալ Ռազմիկ Սարգսյանը:
Նախորդ նիստի կեսից, երբ ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը ներկայացնում էր, թե ինչպես էին ուժային տարբեր կառույցների աշխատակիցներն իրեն պարտադրում հանձն առնել ու պատմել կատարված հանցագործության մանրամասները, ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց նիստը շարունակել դռնփակ:
Հոկտեմբերի 6-ի նիստը եւս անցկացվեց փակ դռների հետեւում: Արդեն ավարտվել է մեղադրող կողմի միջնորդությամբ ընդգրկված վկաների հարցաքննությունը եւ դատարանն այժմ անցել է ամբաստանյալների հարցաքննման փուլին: Դրանից հետո հրապարակվելու են գործի հետ կապված այն նյութերը, որոնց վրա հիմնվում է մեղադրող կողմը: Դառնալով ձեռք բերած արդյունքներին` պարոն Ալումյանը նշում է, որ իրավաբանության մեջ գոյություն ունի ''մեղադրանքի ապացույցներ'' արտահայտություն եւ մեկ տարի հետազոտելով այդ ապացույցները՝ չի գտնվել մի ապացույց, որով հաստատվեր իր պաշտպանյալների մեղքը:
Հայկ Ալումյանի կարծիքով գործի ամբողջական հետազոտման համար անհրաժեշտ էր մնացած չորս - հինգ վկայի հարցաքննությունը եւս: Նրանցից առավել կարեւորը կլինեին Մատաղիսի զորամասի սպա Իվան Գրիգորյանի պատասխանները, ում անունը բազմիցս հիշատակվել է նիստերի ժամանակ: Սակայն հնարավոր չեղավ ապահովել նրա ներկայությունը, քանի որ բացակայում է հանրապետությունից եւ հայտնի չէ գտնվելու վայրը:
''Ես իմ փորձից գիտեմ, որ ընդհանրապես մարդիկ մեծ սիրով չէ, որ գալիս են դատարան՝ վկայություն տալու, - նշում է փաստաբանը, - երբ խուսափելու հնարավորություն ունեն, մեծ մասամբ խուսափում են: Հիմա Իվան Գրիգորյանը սովորական հիմքերով է խուսափում, թե այլ հիմքեր ունի, ես չեմ կարող գնահատական տալ: Բայց շատ կարեւոր հարցեր կային, որ մնացին օդում՝ Իվան Գրիգորյանի չգալու պատճառով'':
Ամբաստանյալների հարցաքննությունից եւ մեղադրող կողմի համար հիմք հանդիսացող նյութերի հրապարակումից հետո սկսվելու են ամբաստանյալների ու նրանց պաշտպանի միջնորդություններն ու ապացույցների հրապարակումը: Գյումրիի ''Ցայգ'' ՀԸ ԱՂԲՅՈՒՐԸ`
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների