Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մոր ինքնազգացողությունը վատացավ
Մարդու իրավունքների պաշտպանություն Արդար դատաքննության իրավունք Մամլո հաղորդագրություն
/2009-Հոկտեմբեր-05/
![]() 2009 թ. հոկտեմբերի 5-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Մատաղիսի գործով դատավարության հերթական նիստը:
Քանի որ մնացած վկաներին հնարավոր չի եղել ներկայացնել դատավարության, դատարանը որոշել է հարցաքննել ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանին: Ռազմիկ Սարգսյանը ազգային բանակ է զորակոչվել 2003 թվականի մայիսի 10-ին՝ ծառայելով ութ ամիս: Դեկտեմբերի 23-ին գումարտակը մեկնել է մարտական դիրքեր: Ինքը հիվանդության պատճառով մնացել էր գումարտակում: Նույն օրն իրեն տեղեկացրել են, որ գնդի հերթապահությունում իրեն են հարցրել, սակայն մինչ հասել է գնդի շտաբի շենք, այցելուները, ովքեր ծառայակիցներից մեկի հարազատներն են եղել, արդեն հեռացել էին: Ռազմիկ Սարգսյանը, Արա Զալյանը եւ Մուսա Սերոբյանը, կապվելով ծառայակցի հետ, հանդիպել են, եւ վերջինս Ռազմիկին է փոխանցել տանեցիների ուղարկած ծանրոցը: Որոշել են ծանրոցը բացել զորամասի մոտ գտնվող ջրամբարին կից շինությունում: Այստեղ Ռազմիկը ծանրոցում նամակ է գտել, որտեղ նկարներ էլ են եղել, սակայն մթության պատճառով չի կարողացել կարդալ: Օգտվելով խտացրած կաթից ու կոնֆետներից՝ վերադարձել են զորամաս, որտեղ պարզել է, որ նամակն ու նկարները հասցեագրված են կապի վաշտի զինվորներից մեկին: 2004 թ- ի հունվարին գումարտակի հետ արդեն Ռազմիկ Սարգսյանն էլ է մեկնել դիրքեր, որտեղ ըստ իր պատմածի' տեղեկացել է սպանված զինվորների մասին: Երբ գումարտակը վերադարձել է զորամաս, իրեն կանչել են գնդի շտաբ՝ առանց հայտնելու պատճառը: Կես ժամ սպասելուց հետո ուղեկցել են գնդի հրամանատարի սենյակ, որտեղ հավաքված են եղել զինվորական համազգեստով մարդիկ: ''Դեռ ներս չեմ մտել, մեկ էլ տեսնեմ ներսը լիքը մարդիկ կան: Մեկը հարցրեց՝ ինքն է, բա՝ հա ու սկսեցին ծեծել: Ասում եմ՝ լավ, ինչի՞ համար: Ասում են՝ ՙԴու լավ գիտես'', - հիշում է Ռազմիկ Սարգսյանը:
Դրանից հետո Ռազմիկ Սարգսյանին տեղափոխել են Մարտակերտի դատախազություն, որտեղ մի քննիչ, որի անունն ամբաստանյալը չհիշեց, առաջարկեց գրել ծանրոցի հետ կապված մանրամասները: Այնուհետեւ նրան տարել են Ստեփանակերտ, որտեղից եւս ամբաստանյալը ծեծի վերաբերյալ հիշողություններ է պահպանել. '' Ձեռք ու ոտքս կապեցին, գլխիվայր կախեցին ու սկսեցին ծեծել: Այնքան էի վատացել, որ չէի կարող խոսել ու ասել, որ էլ չեմ դիմանում'': Որդու այս պատմությունից, դատարանի դահլիճում գտնվող մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Դատարանը որոշեց նիստը շարունակել դռնփակ: Իսկ այդ ընթացքում Շտապբուժօգնության աշխատակիցները բուժօգնություն ցուցաբերեցին ամբաստանյալի մորը:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների