Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զորակոչի գործընթացի ուսումնասիրության իրականացումը


p-1

Սեպտեմբերի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ''Զորակոչի նկատմամբ մոնիթորինգի իրականացում'' ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մոնիթորների դասընթաց:

Դասընթացը, որին  մասնակցում էին  Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի մոնիթորները, ուղղված էր աշնանային զորակոչի մոնիթորինգի արդյունավետ իրականացման կազմակերպմանը:

Զորակոչի գործընթացի մոնիթորինգի իրականացումը ներառում է կցագրման, ծանուցման, բուժզննության ընթացքի, զորակոչիկների նկատմամբ զինկոմիսարիատների և բժշկական հանձնաժողովների վերաբերմունքի ուսումնասիրությունը:

Ամփոփելով գարնանային զորակոչի մոնիթորինգի արդյունքները` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը նշեց, որ պետք է առավել ուշադիր լինել բժշկական հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ:

''Մշակված հարցաշարերը մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել զորակոչի գործընթացի վերաբերյալ, մշակել առաջարկություններ այդ գործընթացը բարելավելու համար'',-  ավելացրեց Արթուր Սաքունցը:

Դասընթացի ժամանակ քննարկվեցին գարնանային զորակոչի մոնիթորինգի ընթացքում առաջացած դժվարությունները, արվեցին առաջարկություններ:

Ինչպես և գարնանային զորակոչի ժամանակ, աշնանային զորակոչի ընթացքում ևս նախատեսված են հարցազրույցներ անցկացնել զորակոչիկների և նրանց հարազատների, զորացրվածների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների, տեղական զինկոմիսարիատների և պոլիկլինիկաների աշխատկիցների շրջանում:

Հարցազրույցներն իրականացվելու են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

''Զորակոչի նկատմամբ մոնիթորինգի իրականացում'' ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը