Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Երիտասարդ լրագրողները հանուն խաղաղության


7532

2009 թ. սեպտեմբերի 19-23-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդ հեռուստալրագրողների հանդիպումը:

Հանդիպման նպատակն էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի երիտասարդ լրագրողներին ներգրավել խաղաղասիրական գործընթացներում` նրանց մասնակցությամբ բարձրաձայնելով պատերազմի զոհերի հիմնախնդիրները:

Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից ու Ադրբեջանից Թբիլիսիիում հանդիպած 9 լրագրողները համատեղ աշխատեցին նախապես նկարահանած հեռուստանյութերի վրա: Արդյունքում ստացվեց երկլեզու` ադրբեջաներեն ու հայերեն ռեպորտաժներ` ''Նախկին ռազմագերիները'', ''Փախստականները'', ''Անհայտ կորածները'' թեմայով:

''Նախկին ռազմագերիները''  հեռուստառեպորտաժներում հայ, ադրբեջանցի ու ղարաբաղցի նախկին ռազմագերիները պատմում են գերության իրենց պատմությունը` դառն անցյալի պատմության հետ զուգակցելով խաղաղ ապագայի անհրաժեշտությունը:

''Փախստականը'' հեռուստառեպորտաժում հայ, ղարաբաղցի ու ադրբեջանցի փախստականները կարոտով են հիշում իրենց նախկին բնակավայրերը` մեկ անգամ ևս վերհիշելով գաղթի ճամփան: Անցյալի դառն հիշողությունները թեև թարմ են, բայց հակամարտող կողմի նկատմամբ թշնամությունն աստիճանաբար մարում է` փախստականների համար առաջնային դարձնելով խաղաղությունն ու առանց պատերազմի ապագան:

''Անհայտ կորածները'' հեռուստառեպորտաժները երեք տարբեր մարդկանց` հայ, ղարաբաղցի ու ադրբեջանցի անհայտ կորած զինվորների պատմությունն է ներկայացնում, թեև ցավը մեկն է ու շատ նման մյուս ցավին: Անհայտ կորածների հարազատների համար անտանելին իրենց անհետ կորած զինվորի ճակատագրի անորոշությունն է:Անհայտ կորածների հարազատները հուսահատված են, սպասումը դարձել է անտանելի:

''Լրագրողները պետք է օբյեկտիվ լինեն իրենց մեկնաբանությունների մեջ: Հաշվի առնելով, որ մեր երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում, ցանկացած արտահայտություն, խոսք, կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության ելով խաղաղությունն ու առանց պատերազմի ապագան:

''Անհայտ կորածները'' հեռուստառեպորտաժները երեք տարբեր մարդկանց` հայ, ղարաբաղցի ու ադրբեջանցի անհայտ կորած զինվորների պատմությունն է ներկայացնում, թեև ցավը մեկն է ու շատ նման մյուս ցավին: Անհայտ կորածների հարազատների համար անտանելին իրենց անհետ կորած զինվորի ճակատագրի անորոշությունն է:Անհայտ կորածների հարազատները հուսահատված են, սպասումը դարձել է անտանելի:

''Լրագրողները պետք է օբյեկտիվ լինեն իրենց մեկնաբանությունների մեջ: Հաշվի առնելով, որ մեր երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում, ցանկացած արտահայտություն, խոսք, կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության մեջ հակառակ կողմի նկատմամբ, որը , բնականաբար, կդժվարացնի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացը'', - նշեց ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի ղեկավար Արզու Աբդուլլաևան:

Հեռուստառեպորտաժները կներկայացվեն Հայաստանում, Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կտարածվեն ինտերնետային տարբեր էջերում:

Նախագիծն իրականացվում է ''Երիտասարդ խաղաղասերների բրիգադ'' ծրագրի շրջանակներում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դրամաշնորհի միջոցներով:
 

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը