Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Քաղաքացիների և իրավապահ մարմինների հարաբերությունները


159

2009 թ. սեպտեմբերի 9-ին ''Լոռի'' հեռուստառադիոընկերությունով հեռարձակվեց ուղիղ եթեր ''Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները'' թեմայով:

Ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ա. Սաքունցը գտնում է, որ ոստիկանության աշխատակիցները ավելի օպերատիվ, հետևողական, արդյունավետ աշխատում են այն դեպքերում, երբ քաղաքացին մեղադրվում կամ կասկածվում է քրեական գործով: Իսկ երբ քաղաքացիները իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով են դիմում ոստիկանություն, սովորաբար այդ դիմումները չեն արժանանում այն ուշադրությանը, որին արժանանում են զանցանք թույլ տված քաղաքացիների գործերը:
Ա. Սաքունցը նշում է, որ ոստիկանության աշխատակիցները հետևողական չեն լինում, անուշադրության են մատնում այն դեպքերը, երբ քաղաքացիների նկատմամբ զանցանքներ են կատարում հենց իրենց աշխատակիցները:

Ա. Սաքունցը հեռուստաեթերի ընթացքում ներկայացրեց նաև ''Լոռու մարզում արձանագրված ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների, խոշտանգումների փաստերի վերաբերյալ'' զեկույցը: Այն պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացիների դիմումների հիման վրա: Զեկույցում ներկայացված է ինը քրեական գործ, որոնցից ոչ մեկում որևիցէ փաստի վերաբերյալ, որը վերաբերվում է ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական բաժանմունքում քաղաքացիների նկատմամբ կիրառված ոտնձգութուններին, հատուկ քննչական ծառայությունը քրեական գործեր չի հարուցել: Հիմնականում այդ գործերը ապացույցներ չլինելու կամ վերացական ձևակերպումներով կարճվել են, ծառայողական քննության նշանակման դեպքում էլ, սովորաբար այն գնահատվում է որպես ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կիրառում, առաջարկվում է նկատողություն, որը չի կիրառվում:

Լինում են նաև դեպքեր, երբ քաղաքացիները դիմում են կազմակերպությանը ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների կիրառման փաստով, սակայն հետագայում խնդիրներից խուսափելու համար հրաժարվում են գործին ընթացք տալ:

Ոստիկանության աշխատակիցների նման գործելակերպը, ըստ իրավապաշտպանի, բացառում է նրանց նկատմամբ քաղաքացիների կողմից վստահության ձևավորմանը:

Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ''ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը'' ծրագրի շրջանակներում:
''ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը'' ծրագիրն իրականացվում է ''Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամ'' հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
 

 



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը