Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանություն Հայտարարություններ
/2009-Սեպտեմբեր-10/
![]() Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայտարարությունը Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները խորապես մտահոգված են հայազգի իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի նկատմամբ շարունակվող անօրինական և անհիմն կալանավորմամբ: Վերջինս ձերբակալվել է 2009 թ. հունիսի 5-ին` իր ձերբակալության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար: Ցանցի անդամները կարծում են, որ Ա. Հակոբյանի կալանավորման իրական պատճառը կապված է ոչ միայն 2009թ. մայիսի 31-ին կայացած Երևանի քաղաքապետի ընտրություններում նրա կողմից իրականացված դիտորդական առաքելության հետ, այլ առաջին հերթին` նրա իրավապաշտպան գործունեության հետ: Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ կալանավորվում է իրավապաշտպան, ինչն արդեն հանդիսանում է մտահոգիչ հանգամանք այն բանի, որ Հայաստանի իշխանությունները սկսել են ճնշում գործադրել իրավապաշտպանների վրա` քաղաքական ընդդիմության և քննադատական մամուլի հանդեպ միջոցներ ձեռնարկելուց հետո: Հունիսի 12-ին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները իրենց բողոքն էին արտահայտել Արշալույս Հակոբյանի անօրինական և անհիմն կալանավորման վերաբերյալ իրենց հայտարարության մեջ` ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հայաստանի իշխանությունները անտարբեր վերաբերմունք դրսևորեցին վերոնշյալ հայտարարության և տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի մի շարք այլ պահանջների հանդեպ. այն է` ազատ արձակել իրավապաշտպանին անօրինական և անհիմն կալանավորումից /Ցանցի անդամների հայտարարությունը հասանելի է http://www.hahr.am/index.php?option=com_content&task=view&id=178&Itemid=107 կայքում/: 2009թ. մայիսի 31-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/23 ընտրատեղամասի Ընտրական հանձնաժողովի նախագահը արգելել է Ա. Հակոբյանին 8/23 ընտրատեղամասում իր պարտականությունները իրականացնել: Վերջինս հանդիսանում էր ընտրությունների գործընթացում պաշտոնապես գրանցված դիտորդ: Նման գործողություններ կատարելով` Ընտրական հանձնաժողովի նախագահը խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Ա. Հակոբյանին դուրս են հանել ընտրատեղամասից և սպառնացել ֆիզկական հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: Ա. Հակոբյանը սույն միջադեպի մասին տեղյակ է պահել ՀՀ Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին և պահանջել է, որպեսզի Ընտրական օրենսգիրքը խախտողներին պատասխանատվության կանչեն: Սույն միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելու փոխարեն` 2009թ. հունիսի 5-ին ոստիկանությունը ձերբակալել է Ա. Հակոբյանին: Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքում Ա. Հակոբյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Ոստիկանական բաժանմունքի ղեկավար Աշոտ Կարապետյանը ասել է Ա. Հակոբյանին հետևյալը. “Դու՞ ես իրավապաշտպան, յա դու, յա քո շեֆը” և թքել է Ա. Հակոբյանի դեմքին: Ինչպես նաև, Հակոբյանը նշել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի կողմից: Ֆիզիկական բռնության հետքերը երևում են Ա. Հակոբյանի լուսանկարներում, որոնք արվել են ոստիկանության բաժանմունքում /Ա. Հակոբյանի լուսանկարները հասանելի են http://www.hahr.am/index.php?option=com_content&task=view&id=152&Itemid=105 կայքում/: Ա. Հակոբյանը երեք ամիս է, ինչ արդեն գտնվում է բանտում` ոստիկանության աշխատակցի նկատմամբ դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ըստ Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի` այս ամբողջ ընթացքում իշխանությունները չեն իրականացրել որևէ հետաքննություն, որպեսզի հաստատեն ոստիկանության աշխատակցի նկատմամբ Ա. Հակոբյանի կողմից դիմադրություն ցուցաբերելը: Նրանք նաև ոչ մի հետաքննություն չեն իրականացրել Հակոբյանի հանդեպ ոստիկանական բաժանմունքում վերջինիս ձերբակալման օրը իրականացված անմարդկային վերաբերմունքի փաստի առնչությամբ: Ավելին, այն հանգամանքը, որ Հակոբյանին դուրս են բերել ընտրատեղամասից` խախտելով իր իրավասությունները և ՀՀ Ընտրական օրենսգիրքը, դեռևս մնում է չհետաքննված: Ա. Հակոբյանի նկատմամբ դատավարությունը տեղի է ունենալու մի քանի օրից: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա վերջինիս սպառնում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի ներկայացուցիչները մասնակցելու են Արշալույս Հակոբյանի դատավարությանը, որպեսզի դիտարկեն դատավարության համապատասխանելիությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` մասնավորապես հոդված 18-ին / դատավարության ընթացքում իրավունքները և ազատությունները պաշտպանելու իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրությամբ/ և հոդված 19-ին /անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք/ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին /արդար դատաքննության իրավունքը/, որը Հայաստանի համար հանդիսանում է մարդու իրավունքների վերաբերյալ պարտադիր միջազգային պայմանագիր: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը կոչ է անում` Բոլոր տեղական և միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև մամուլին իրենց ներկայացուցիչներն ունենալ դատավարության ընթացքում և մանրակրկիտ ձևով դիտարկել Արշալույս Հակոբյանի գործը: Հայաստանի իշխանություններին` Պահպանել և հարգել Արշալույս Հակոբյանի իրավունքներն ու ազատությունները կալանքի տակ գտնվելու ընթացքում և դատավարության ժամանակ, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների միջազգային պարտավորություններով: Հետաքննել ոստիկանական բաժանմունքում Ա. Հակոբյանի հանդեպ դրսևորած անմարդկային վերաբերմունքի փաստերը: Հետաքննել միջադեպը, որը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 31-ին No. 8/23 ընտրատեղամասում, երբ Ա. Հակոբյանին և իր գործընկերներին խոչընդոտել են իրականացնել ընտրությունների գործընթացի դիտարկումները` խախտելով Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգիրքը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների