Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Սեպտեմբեր-09/
![]() 2009 թ. օգոստոս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 4 քաղաքացիներ: Տաշիր Ընտանեկան իրավունք 1. Քաղաքացին համատեղ ամուսնական կյանք է վարել, ունեցել երեխա, սակայն երեխայի հայրությունը չի ճանաչվել: Նրանք ամուսնալուծվել են և հայրը չի հոգում երեխայի ապրուստի միջոցը: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ճանաչել երեխայի հայրությունը: Քաղաքացու համար պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին` երեխայի նկատմամբ հայրության ճանաչման փաստի հաստատման և ալիմենտի բռնագանձման պահանջով: 2. Քաղաքացին ամուսնալուծված է և նրա հաշմանդամ, չափահաս աղջկա խնամքը հանձնված է իրեն: Կարո՞ղ է արդյոք քաղաքացին իր չափահաս աղջկա համար ապրուստի միջոց` ալիմենտ ստանալ: Կազմակերպությունը պատրաստվում է քաղաքացու համար կազմել ալիմենտի պահանջի մասին հայցադիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին, քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը նախատեսում է չափահաս, հաշմանդամ երեխաների ապրուստի միջոցը հոգալու ծնողի պարտավորությունը: Ստեփանավան Սեփականության իրավունք 3. Ընտանիքը աղետի հետևանքով կորցրել է բնակարան: Այդ ընտանիքին հատկացվել է ժամանակավոր կացարան, նաև ընգրկվել է աղետից տուժած բնակարանների կարիքավորների հերթացուցակում: Այնուհետև, 2008 թ. նրան հանել են բնակարանի կարիքավորների հերթացուցակից: Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին և Ստեփանավանի քաղաքապետին` քաղաքացու ընտանիքին բնակարանի կարիքավորների հերթացուցակում վերականգնելու պահանջով: Ալավերդի Տեղեկատվության իրավունք 4. Քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման համաձայն` հարուցվել է քրեական գործ, սակայն ընթացքի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել նրան: Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Լոռու մարզի դատախազությանը՝ քաղաքացու ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ, որի արդյունքում ստացված պատասխանով պարզվել է, որ հաղորդված քրեական գործի հիման վրա իրականացվում է նախաքննություն:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների