Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության օգոստոս ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Սեպտեմբեր-09/
![]() 2009 թ. օգոստոսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 12 քաղաքացիներ: Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով: Անձի անձեռնամխելիության իրավունք 1. Թվով 5 քաղաքացիների բնակարանում իրականացվել է խուզարկություն, սակայն նրանց չի տրամադրվել խուզարկության արձանագրության պատճենը, ինչպես նաև նրանց չեն ծանոթացրել դատարանի որոշման հետ, որը կասկածի տակ է դրել խուզարկության օրինականությունը: Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ Լոռու մարզի հատուկ քննչական բաժին` խուզարկության իրականացման իրավական հիմքերը բացահայտելու նպատակով: Առողջության պահպանման իրավունք 2. Քաղաքացուն հարկադիր հոգեբուժական բուժման համար տեղափոխել են Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, որի հետ նա և նրա հարազատները համաձայն չեն. գտնում են, որ դիսպանսեր տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը նորմալ է: Կազմակերպության նախագահը դատարանում հանդես է եկել որպես քաղաքացու օրինական ներկայացուցիչ և ներկայացրել է քաղաքացու շահերը: Դատաքննության արդյունքում քաղաքացին ենթարկվել է կարճաժամկետ /10 օր/ հարկադիր բուժման: Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք 3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել Վանաձորի տնակային ավանի բնակիչների նկատմամբ՝ տնակների զբաղեցրած տարածքները հարկադիր ազատելու ժամանակ: Մասնավորապես` քաղաքացիների նկատմամբ կիրառվել են ֆիզիկական բռնություններ, վնասվել է բնակիչների գույքը: Կազմակերպության կողմից քաղաքացիների համար պատրաստվել է հաղորդում` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանը և Լոռու մարզի դատախազությանը: Լոռու մարզի դատախազությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ գործն ուղարկվել է քննության: Սեփականության իրավունք 4. 2007 թ. քաղաքացիական վեճի կարգավորման համար սեփականությունը դատական կարգով վերցվել է արգելանքի, դատարանի վերջնական որոշմամբ կողմերը եկել են հաշտության և գործի վարույթը կարճվել է, միաժամանակ վերացվել է արգելանք դնելու մասին որոշումը: 2009 թ. նշված հասցեի սեփականատերը դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը, որպեսզի տվյալ սեփականության բաժնեմասն առանձնացվի, սակայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանումը պատասխանել է, որ գույքը արգելադրված է դեռ 2007 թ.: Քաղաքացուն խորհուրդ է տրվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը ներկայացնել դատարանի որոշումը, որով նշված բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքը հանված է: 5. Քաղաքացուն պատկանող բնակարանին զուգահեռ 6-8 մ հեռավորության վրա կառուցվել է բարձրահարկ շենք, որն ամբողջությամբ փակել է լույսի ներթափանցման հնարավորությունը և 1-ին հարկում գտնվող բնակարանը վեր է ածվել խոնավ, նկուղային հարկի բնակարանի: Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված Վանաձորի քաղաքապետարանին` տվյալ կառույցի շինարարության օրինականությունը պարզելու նպատակով: 6. Աղետի հետևանքով քաղաքացին բնակարանը կորցրել է, այնուհետև ընդգրկվել է բնակարանի կարիքավորների հերթացուցակում: Սակայն հիվանդության պատճառով բացակայել է պետությունից և երբ վերադարձել է, պարզվել է, որ ինքը հանված է բնակարանի կարիքավորների ցուցակից: Կազմակերպության կողմից գրություն է ուղարկվել Վանաձորի քաղաքապետին, որի արդյունքում պարզվել է, որ բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկվում են միայն ՀՀ քաղաքացիները, իսկ քանի որ նշված քաղաքացին Հանրապետությունից բացակայելու ընթացքում ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, հանվել է բնակարանի կարիքավորների հերթացուցակից: 7. Համատեղ տնօրինվող սեփականության նկատմամբ համայնքի ղեկավարը մերժել է տրամադրել սեփականության իրավունքի գրանցման թույլտվություն` հիմք հանդիսացող փաստաթղթերի բացակայության պատճառով: Կազմակերպության կողմից պատրաստվել է գրություն` ուղղված Վանաձորի արխիվին` ճշտելու, թե տվյալ տարածքը ում է տրամադրվել և ինչ նպատակով: Արդյունքում պարզվել է, որ տարածքի տրամադրումն ու կառուցապատումն իրականացվել է այլ քաղաքացու անունից, ինչի հիման վրա էլ քաղաքապետարանը չի կարող տրամադրել տնօրինողի կողմից սեփականության իրավունքի գրանցման թույլտվությունը: Այն փաստացի տիրապետման հիմքով կարող է գրանցվել դատական կարգով: 8. Քաղաքացին սեփականության իրավունքով ձեռք է բերել խանութ, որի զբաղեցրած տարածքը եղել է համայնքի ենթակայության տակ, հողատարածքը օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրվել է քաղաքացուն, սակայն առանց դադարեցնելու քաղաքացուն տրամադրված հողատարածքի օգտագործման իրավունքը` համայնքի ղեկավարը մեկ այլ որոշմամբ նույն հողամասը վաճառել է մեկ այլ իրավաբանական անձի: Վերջինս ներկայումս ներկայացրել է խանութի ապամոնտաժման պահանջ: Մինչդեռ, ՀՀ Հողային օրենսգրքի համաձայն չի թույլատրվում օտարել օգտագործման իրավունքով տրամադրված հողատարածքը՝ առանց տվյալ պայմանագրի լուծարման: Կազմակերպության կողմից պատրաստվել է հայցադիմում` ուղղված ՀՀ վարչական դատարանին` Վանաձորի քաղաքապետարանի` հողամասի վաճառքի վերաբերյալ որոշումը, հողատարածքի նկատմամբ տվյալ անձի սեփականության իրավունքի գրանցումը, սեփականաշնորհման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու և հողամասն օգտագործող քաղաքացու սեփականության իրավունքը տվյալ տարածքի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին: 9. Վանաձորի քաղաքապետարանը ուղղակի վաճառքի միջոցով օտարել Է համայնքի ենթակայության տակ գտնվող 5 քմ հողատարածք: Նշված հողի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար դիմել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը և ստացել մերժում այն պատճառով, որ տվյալ հողատարածքը դատարանի որոշմամբ պատկանում է մեկ այլ քաղաքացու: Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է գրություն` ուղղված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանմանը` ստանալու վկայակոչված դատարանի որոշումը: Վարչական իրավունք 10. Քաղաքացին, առանց վարորդական իրավունքի, ալկոհոլ օգտագործած վիճակում վարել է մեքենան, ենթարկվել է վարչական տույժի ոչ թե վարորդական իրավունք չունենալու համար, ինչը ենթադրում է ավելի փոքր չափով տուգանք, այլ ալկոհոլ օգտագործելու հիմքով, ինչը ավելի մեծ չափով տուգանք է ենթադրում: Քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված ՀՀ ոստիկանությանը` վարչական ակտը անվավեր ճանաչելու և համապատասխան վարչական տույժ նշանակելու պահանջով: Տեղեկատվության իրավունք 11. Քաղաքացու կողմից բազմաթիվ դիմումներ է ներկայացվել ՀՀ գլխավոր և մարզային դատախազություն, որոնց կապակցությամբ երկու ամիս շարունակ պատասխաններ չի ստացվել: Կազմակերպության կողմից պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Լոռու մարզի դատախազությանը՝ քաղաքացու ներկայացրած հաղորդման ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ, ինչին դեռևս պատասխան չի տրվել: Դատավարական իրավունք 12. Քաղաքացին հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` գումարի բռնագանձման պահանջով: Դատարանը հայցը բավարարել է մասնակի: Պատասխանող կողմը, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Կազմակերպության կողմից պատրաստվել է հայցադիմումի պատասխան` ուղղված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների