Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայտարարություն


50689

2009 թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տ. Ա. Հարությունյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13117708 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Սույն քրեական գործը հարուցվել է ''Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի'' նախագահ Միքայել Դանիելյանի նկատմամբ, Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի կողմից ձայնագազային ատրճանակից կրակոցներ և ֆիզիկական բռնություններ կատարելու փաստի հիման վրա:

Չեմ ուզում, մանրամասն անդրադառնալ որոշման նկարագրությանը, որի վերաբերյալ մամուլով արդեն մեկնաբանություններ տվել է Միքայել Դանիելյանը:

Ինձ համար առավել անակնկալ և ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ նշված քրեական գործով հանդես եմ եկել որպես վկա, ցուցմունք եմ տվել Կենտրոնի քննչական բաժնում, վկայակոչել, թե ինչպես է Տիգրան Ուլիխանյանը երկրորդ անգամ, մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը, բռունցքներով հարձակվում Միքայել Դանիելյանի վրա, միաժամանակ հայհոյում նրան` նշավակելով Միքայել Դանիելյանին հոմոսեքսուալների, Եհովայի վկաների իրավունքների պաշտպան և ''ՑՌՈւ-ի ագենտ'': Այս քրեական գործի կարճման որոշման մեջ որևէ ակնարկ անգամ չկա իմ` որպես վկա լինելու մասին:

Զարմանալի է, երբ քաղաքացու նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինության վերաբերյալ մեր կազմակեպության կողմից տրված հաղորդման հիման վրա Գլխավոր դատախազությունում ինձ ներգրավում են որպես վկա, չնայած դեպքին ականատես չեմ եղել, իսկ Միքայել Դանիելյանի նկատմամբ բռությանը, հայհոյանքին ականատես անձս մի կերպ հանդես եմ եկել որպես վկա, ու չի հիշատակվում իմ վկայությունը նման որոշման նկարագրական մասում:

Չգիտեմ դա թյուրիմացություն է, դիտավորություն, թե անփութություն, բայց որ իմ վկայությունը նշանակություն ունի վերը նշված, արդեն կարճված, քրեական գործում, համոզված եմ: Այդ իսկ պատճառով Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից իմ վկայության մոռացության մատնելը հիմք է տալիս ինձ կասկածելու, որ տեղի ունի պաշտոնական կեղծիք կամ հանցագործության պարտակում: Սույն հայտարարությամբ պահանջում եմ ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առնել Կենտրոնի քննչական բաժնի քննիչի որոշումը և պարզել, թե ուր է կորել իմ վկայությունը և ինչու չի այն հաշվի առնվել որոշում կայացնելիս:

Արթուր Սաքունց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

08.09.2009

Վանաձոր



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը