Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կանաչ ու սև. արցախյան օրագիր
Խաղաղասիրություն Հակամարտության խաղաղ կարգավորման աջակցություն Մամլո հաղորդագրություն
/2009-Սեպտեմբեր-07/
![]() 2009 թ-ի սեպտեմբերի 5-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ լրագրող Թաթուլ Հակոբյանի ''Կանաչ ու սև. արցախյան օրագիր'' գրքի շնորհանդես-վաճառքը: Միջոցառման նպատակն էր տարածել ''Կանաչ ու սև. արցախյան օրաիր'' գիրքը մասնակիցների շրջանում, ներկայացնել գրքի բուն բովանդակությունը, Ղարաբաղյան պատերազմը, բանակցային գործընթացը, մարդկային խեղված ճակատագրերը.... Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարանից, ինչպես նաև լրագրողներ և ուսանողներ: Հանդիպման ընթացքում գրքի հեղինակը` Թաթուլ Հակոբյանը, ներկայացրեց գիրքը գրելու անհրաժեշտությունը, գրքի բուն էությունը, պատերազմի հետևանքները: Գրքի հեղինակը նշեց, որ պատերազմի ժամանակ երկու գույն էր ավելանում` սև և կանաչ, սևը խորհրդանշում է պատերազմում սպանվող տղաների մայրերի հագուստի գույնը, կանաչը` զինվորական համազգեստը: ''Իմ բոլոր հերոսները հասարակ մարդիկ են, որոնք իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի հետևանքները... այս գիրքը պատմական կեղծարարություն չէ, իրադարձությունների հիմքում դրված է հայ նոր պատմության վերջին 20 ամյակը'',- նշեց հեղինակը իր խոսքում: Թ. Հակոբյանը շեշտեց, որ իր գրքում փորձել է պարզապես հիշեցնել այն ամենը, ինչը շատերին ձեռնտու չէ հիշել... Նշվեց, որ առաջիկայում գիրքը կթարգմանվի անգլերեն և ռուսերեն լեզուներով: 2009 թ. հուլիսին գիրքը, որպես տարվա լավագույն լրագրողական տպագիր աշխատանք, արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների