Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մինչ օրս ''անհայտ'' են հանգամանքները
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2009-Սեպտեմբեր-02/
Օրենքը այլևս անհրաժեշտություն է Հելսինկյաններն առաջարկում են համանուն օրենքի նախագիծ, որով կկարգավորվի կորածների հարազատների ու անտարբեր պետության միջև իրավահարաբերությունները: Իրավապաշտպանները մինչ այդ ներկայացրել էին 1992թ. հունիսի 29-ին անհայտ հանգամանքներում կորածների մասին հոդվածները, որոնք տեղ էին գտել տարբեր ԶԼՄ-ներում: 16 տարի անց ինտերնետային կայք էջում տեղադրվեց մի տեսանյութ, որից հետո ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարեց ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ՀՀ պետական հանձնաժողովին` պարզելու տեսանյութի ծագման և ինտերնետային կայքում տեղադրելու հանգամանքները: ՙԽնդիրն այն է, որ 16 տարի շարունակ ՙԱրաբո՚ ջոկատի մարտիկները, որոնք ընդգրկված էին Հոկտեմբերյանի ՙԱրծիվ՚ ջոկատի կազմում, համարվում էին անհայտ կորած և հայտնի չէր նրանց ճակատագիրը և գտնվելու հավանական վայրը: Տեսանյութում հստակ երևում է, որ 79 մարտիկներ զոհված են բաց տեղանքում՚,- ասում է Հելսինկյան գրասենյակի պատասխանատու Ա.Սաքունցը: Ի դեպ, մինչ այժմ տեսանյութի ծագման, տեղադրման, մարտիկների զոհվելու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրության կամ հետաքննության որևէ գործողություն կամ արդյունքների մասին հայտնի չէ հասարակությանը: Իրավապաշտպանները հարցնում են, թե ով է եղել պատասխանատուն 1992թ. հունիսի 28-ին` ջոկատի զոհվելու նախորդ օրը, ռազմական գործողությունների տարածքում իրականացված հետախուզության համար: Իրականացվե՞լ է, արդյոք, ՀՀ պաշտպանության նախարարության կամ պետական այլ մարմինների կողմից ջոկատի զոհվելու հանգամանքների ուսումնասիրություն, որո՞նք են այդ ուսումնասիրության եզրակացությունները և ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվել: Հարցերի հարցը մնում է այս. ուսումնասիրվե՞լ են 1992թ. հունիսին մի շարք հրամանատարների զոհվելու հանգամանքները և արդյոք դրանք դարձե՞լ են ուսումնասիրության հարց, եթե ոչ` ինչու՞: 1994թ. հունվարի 4-ին Մ. Բադալյանը դուրս է եկել տնից բրիգադի հրամանատար Միքայել Գրիգորյանի մոտ խորհրդակցության մանակցելու նպատակով: Հունվարի 5-ի առավոտյան գտնվել է Շիկահող գյուղում: Կինը խոսել է ամուսնու հետ և Մ. Բադալյանը հայտնել է ՙԵթե ես չգամ տուն, դու երեխաներին կվերցնես ու կգնաս գյուղ՚: Հունվրի 6-ի առավոտյան գումարտակը բրիգադի հրամանատարի հրամանով տեղափոխվում է Հորադիզ: Հունվարի 7-ին գումարտակը մարտական գործողություններն արդեն իրականացնում էր առաջին գծում: Հունվարի 7-ի ուշ երեկոյան Մ. Բադալյանի երկու եղբայրները գալիս են նրա տուն և կնոջը հայտնում, որ Մ.Բադալյանը զոհվել է (Կապանում արդեն դրա մասին լուրերը տարածվել էին): ԱՂԲՅՈՒՐԸ` ՙԱռավոտ՚ օրաթերթ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների