Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Չկա առավել վատ բան, քան անորոշությունն է...
Խաղաղասիրություն Հակամարտություններից տուժածների իրավունքներ
/2009-Սեպտեմբեր-01/
![]() Օգոստոսի 30-ը նշվում է որպես անհայտ կորածների միջազգային օր, որը ևս հանդիսանում է քաղաքացիական հասարակության նախաձեռնություն: 2009թ. օգոստոսի 31-ին Երևանում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպեց միջոցառում նվիրված անհայտ կորածների միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր ներկայացնել կազմակերպության կողմից իրականացված քայլերը անհայտ կորածների խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նրանց խնդիրները կարգավորող օրենքի նախագծի ընթացքի վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցում էին անհայտ կորածների հարազատներ, Պաշտպանության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Որպես անհայտ կորածների անհետանալու հանգամանքների ուսումնասիրության անհրաժեշտության օրինակ ներկայացվեց ՙԱրաբո՚ ջոկատի և Շիկահողի 6-րդ գումարտակի անհայտ կորածների խնդիրը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՙԱրաբո՚ ջոկատի վերաբերյալ դեռևս անցյալ տարի www.youtube.com ինտերնետային կայքում հայտնված տեսանյութից դրվագներ, որտեղ պարզ երևում է, թե ինչ ճակատագրի են արժանացել հայ զինվորները, և որի առկայությունն առավել արդիականացրեց անհայտ կորածների ճակատագրի ուսումնասիրման հարցը: Միջոցառման կազմակերպիչներն ու ծնողները այն համոզմունքը ունեն, որ զինվորների՝ նման իրավիճակում հայտնվելու հարցը պետք է պետական մակարդակով ուսումնասիրության ենթարկվի և տեղեկությունը տրամադրվի հարազատներին՝ սրանով իսկ ապահովելով նրանց՝ տեղեկություն ստանալու իրավունքը: Ներկայացվեց նաև Շիկահողի թիվ 6 գումարտակի զինծառայողների 1994 թ. հունվարի 7-ին անհայտ կորչելու փաստը: Այս փաստի առումով ինֆորմացիա ստանալու հնարավորությունն առավել դյուրին է, ինչպես իր խոսքում նշեց Ա. Սաքունցը: Ըստ նրա՝ պետության խնդիրն է կատարել հանգամանալից ուսումնասիրություն` պարզելու, թե ինչպես է եղել, որ մարդիկ անհետացել են, և մինչ օրս ոչ մի լուր, ոչ մի տեղեկություն չկա և ինչքան ժամանակը գնում է, այնքան ավելի է այդ հարցը մնում անորոշության մեջ... Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ, անհայտ կորածների, պատանդների և գերիների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի անդամ Ջ. Բաղդասարյանը նշեց, որ հանձնաժողովը ներկայումս իրականացնում է ուսումնասիրություն և անհայտ կորածների հարազատները կտեղեկացվեն արդյունքների մասին: Նա ևս կարևորեց, որ անհրաժեշտ է բոլոր հանգամանքները պարզել և իրազեկել հասարակությանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ քանի դեռ հստակ տեղեկություններ չկան անհայտ կորածների կորչելու հանգամանքների վերաբերյալ, խնդիրը մնալու է օրակարգում: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանի կողմից մշակված ՙԱնհայտ կորածի մասին՚ օրինագծի ընթացքը: Նշվեց, որ օրինագիծը պատգամավորի կողմից ուղարկվել է նաև Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը: Հարկ է նշել, որ ներկայումս Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը աշխատանքներ կտանի ՙԱնհայտ կորածի մասին՚ օրինագծի ուղղությամբ: Այդ օրինագծով լուծում կստանան անհայտ կորածների և նրանց հարազատների մի շարք իրավական ու սոցիալական խնդիրներ: Միջոցառումը իրականացվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՙԱնհայտ կորածի մասին օրենք՚ի նախագծի ներառումը Ազգային ժողովի օրակարգում՚ ծրագրի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների