Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հայտարարություն


2009 թ. օգոստոսի 27-ին տնակային ավանի բնակիչների տարհանման վերաբերյալ

2009 թ. օգոստոսի 27-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց և Սպանդարյան փողոցներում կատարողական գործողությունների իրականացման ընթացքում թույլ են տվել մի շարք ոչ իրավաչափ գործողություններ: Մասնավորապես`

  •  ԴԱՀԿ-ի աշխատակիցները խոչընդոտել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցի և ՙԱռավոտ՚ օրաթերթի լրագրող Լարիսա Փարեմուզյանի աշխատանքը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին սպառնալով վերցնել լուսանկարչական ապարատը, իսկ Լարիսա Փարեմուզյանի ձեռքից քաշքշել և վերցրել լուսանկարչական ապարատը, ջնջել դրանում եղած նկարները
  • Երևանի Դատական ակտերի հարկադիր կատարողները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ. ԴԱՀԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել երիտասարդ մի կնոջ և 5 ամսական երեխայի հետ միասին գցել գետնին
  • ԴԱՀԿ աշխատակիցները մի տարեց կնոջ իր բնակարանից բռնի ուժով հանել են, հետո տեղափոխել ոստիկանության բաժին և միայն ոստիկանապետի հետ ունեցած առանձնազրույցից հետո բաց թողել
  • տարհանվող տների իրերի գույքագրումը իրականացվել է առանց սեփականատերերի ներկայության. նրանց ուղղակի չի թույլատրվել ներս մտնել
  •  քաղաքապետարանի բանվորները բնակիչների իրերը դատարկել են անփութությամբ և տնակային ավանի բնակիչների կամքին հակառակ տեղափոխել Լենինգրադյան տնակային ավան:

Նույն օրը տնակային ավանի երեք բնակիչներ հաղորդում են ներկայացրե Լոռու մարզի դատախազին` ապօրինի գործողությունների վերաբերյալ:

Տեղի ունեցածը գնահատում ենք ապօրինություններ, պաշտոնական դիրքի չարաշահում բռնությունների կիրառմամբ, լրագրողների օրինական աշխատանքը խոչընդոտելու փաստ և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից քննության առնել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խմբի վերը նշված ապօրինությունները և պատասխանատվության ենթարկել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
27.08.2009թ.



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը