Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության հուլիս ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Օգոստոս-08/
![]() 2009 թ. հուլիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 12 քաղաքացիներ: Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով: Խնդիրներ Սեփականության իրավունք 1. ՀՀ տարածքում գտնվող վրացական պետահամարանիշներով ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ և այնտեղ պահվել 1ամիս 20 օր: Մինչդեռ մեքենայի պետհամարանիշներն օրինականացնելու համար օրենքով նախատեսվում է, որ մեքենան 1 ամսյա ժամկետը լրանալուց հետո պետք է հատի Բագրատաշենի մաքսային կետը և նոր ամսաթվով գրանցվի ՀՀ տարածքում: Փաստորեն, 1 ամիս 20 օր տուգանային հրապարակում ավտոմեքենան պահելու հետևանքով քաղաքացին հնարավորություն չի ունեցել մեքենան տեղափոխել Բագրատաշենի մաքսային կետ, որի մասին հայտնել է մաքսատուն: Սակայն մաքսակետը հաշվի չի առել մեքենայի տուգանային հրապարակում գտնվելու հանգամանքը և նրա դեմ վարչական դատարան տուգանքի վճարման պահանջ է ներկայացրել մեքենայի արժեքի 10 տոկոսի չափով: Քաղաքացու համար պատրաստվել է վարչական դատարանին ուղղված հակընդդեմ հայցադիմում, որը դեռևս դատարանի կողմից չի ընդունվել: 2. Առուվաճառքի պայմանագրով քաղաքացին ձեռք է բերել անշարժ գույք, որն իր որակական հատկանիշներով տարբերվել է նախնական պայմանավորվածությամբ վաճառողի կողմից ներկայացված գույքից: Այդ պատճառով էլ խաբեության հիմքով քաղաքացին հաղորդում է ներկայացրել դատախազություն: Ներկայացված հաղորդման կապակցությամբ բացատրություններ տալու համար իրավապահ մարմինները քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն, այնտեղ պահել 7 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նրան ճնշումների, սպառնալիքների են ենթարկել, որպեսզի ետ վերցնի ներկայացված բողոքը: Քաղաքացու համար պատրաստվել է հաղորդում, որի արդյունքում քաղաքացուն նորից հրավիրել են հարցաքննության, սակայն առանց որևէ սպառնալիքի, ճնշումների: Դաժան, անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունք 3. Զորակոչիկին առողջական խնդիրներով զորակոչել են բանակ: Զինծառայության ընթացքում առողջության հետ կապված խնդիրները բարդացել են, զինծառայությունը դարձել է փաստացի անհնար, սակայն բանակի անձնակազմի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, միևնույն ժամանակ զորակոչիկին զինծառայությունից չեն ազատել: Կազմակերպության կողմից պատրաստվել է բաց նամակ` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի արդյունքում զորակոչիկին տեղափոխել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունք հետազոտման համար, որտեղ էլ նա 2009 թ. հուլիսի 15-ից մինչ օրս` 7 օգոստոսի, հետազոտվում է: Տեղեկատվության հարցումներ Սպառողների իրավունք 4. ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ բաժանորդի` 236.483 դրամ գումարի պահանջի մասին, մինչդեռ քաղաքացին հեռախոսային խոսակցության ծառայությունից չի օգտվել, նրա անձնագրային տվյալներով հետվճարային հեռախոսի քարտ են գրանցել և ինքը չի իմացել այդ մասին: Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է հաղորդում, սակայն քաղաքացին այն չի ներկայացրել, քանի որ խաբեություն թույլ տված անձը ներկայացել է և կատարել վճարումները: 5. Բնակարանի համասեփականատեր հանդիսացող քաղաքացին բացակայում է հանրապետությունից, սակայն քաղաքապետարանից պահանջում են կատարել գույքահարկի համար նախատեսված վճարումները: Քաղաքացու համար պատրաստվել է քաղաքապետարանին ուղղված դիմում` գույքահարկի չափի վերահաշվարկի խնդրանքով, որը բավարավել է: Քաղաքացիական իրավունք 6. Քաղաքացու որդին մահացել է Ռուսաստանի Դաշնությունում զինծառայելու ժամանակ, սակայն ՀՀ ՔԿԱԳ-ում չի գրանցվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է գրանցել որդու մահվան փաստը: Քաղաքացուն բացատրվել է մահվան փաստի գրանցման իրավական հնարավորությունները: Աշխատանքային իրավունք 7. Քաղաքացին աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն ազատման հրամանում հղում է արվել աշխատանքային օրենսգրքի այլ հոդվածի: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյո՞ք այս հանգամանքը ազդեցություն կունենա իր կենսաթոշակի չափի վրա: Քաղաքացուն բացատրվել է, որ նշված հանգամանքը կենսաթոշակի չափի վրա որևէ ազդեցություն չի ունենա, միաժամանակ նրան տեղեկացվել է, որ պաշտոնական անփութության հիմքով կարող է հաղորդում ներկայացնել գործատուի դեմ, սակայն քաղաքացին հրաժարվել է: 8. Սնանկության համար դատարանին դիմում ներկայացնող հիմնարկությունը աշխատողների նկատմամբ ունեցած պարտքի գնահատման համար կազմել է համաձայնագիր, որի համաձայն` առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պարտքը պետք է վճարվի միանվագ: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյո՞ք սա իրավաչափ է: Քաղաքացուն բացատրվել է, որ պարտքի գնահատման և դրա միանվագ վճարման հանգամանքը համապատասխանում է ՀՀ օրենքով սահմանված կարգին, բացի այդ, կա ՀՀ կառավարության որոշում, որով առողջությանը պատճառված վնասի չափը նվազագույն աշխատավարձի չափի փոփոխմանը զուգահեռ ենթարկվում է փոփոխության և կարող է ավելացվել: 9. Քաղաքացուն չեն վճարել 4 ամսվա իր աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձը, քաղաքացին ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել: Քաղաքացուն բացատրվել է, որ աշխատավարձը կարող է ստանալ դատական կարգով, որի համար պետք է ներկայացնել հայցադիմում, սակայն քաղաքացին առայժմ հրաժարվում է դատարան հայցադիմում ներկայացնել: Սեփականության իրավունք 10. Վանաձորի քաղաքապետարանը կայացրել է հողամասի վերահատկացման մասին որոշում, որով թույլատրել է բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը վերահատկացնել քաղաքացուն: Նշված որոշմամբ, սակայն, 37.54 քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակը չի որոշվել: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանումը մերժել է գրանցել նշված հասցեի տան նկատմամբ քաղաքացիների համատեղ սեփականությունը և փաստացի բնակարանի սեփականաշնորհում չի իրականացվել: Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված համայնքի ղեկավարին` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թույլտվություն տրամադրելու կամ վերահատկացված հողամասին իրավական կարգավիճակ տալու խնդրանքի մասին: 11. Քաղաքացու հարևանը շինարարական աշխատանքներ է իրականացնում, ինչի արդյունքում նվազել է իր տուն լույսի ներթափանցման հնարավորությունը, պատը խոնավացել է: Քաղաքացին ցանկանում է իմանալ ինչ կարող է անել վնասը կանխելու համար: Քաղաքացուն բացատրվել, որ նախ պետք է դիմել համայնքի ղեկավարին` շինարարության իրականացման օրինականությունը պարզելու համար, այնուհետև շինարարության թույլտվության առկայության դեպքում պետք է պահանջել փորձաքննություն` ճարտարապետաշինարարական նորմերին համապատասխանելիությունը ճշտելու համար: Սոցիալական իրավունք 12. Քաղաքացին աշխատել է արտակարգ իրավիճակների վարչությունում, անցել է կենսաթոշակի, սակայն իրեն վճարվող կենսթաշակի չափը չի համապատասխանում իր զինվորական կոչմանը և աշխատանքային ստաժին: Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` կենսաթոշակի նշանակման և դրա չափի հաշվարկման իրավական հիմքերը տրամադրելու պահանջով, որին դեռևս պատասխան չի ստացվել:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների