Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում


147

2009 թ. հուլիս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 5 քաղաքացիներ:

Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.

Ալավերդի

1. Քաղաքացին պայմանագիր է կնքել փաստաբանի հետ՝ փաստաբանական ծառայություն ստանալու համար և վճարել է 50.000 դրամ, սակայն փաստաբանը չի մատուցել պայմանարով նախատեսված ծառայությունները:

Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է պաստաբանների պալատի նախագահին ուղղված դիմում, որի կապակցությամբ ձեռնարկված միջոցառումները դեռևս ընթացքի մեջ են:

2. 2009 թ. մայիսի 24-ին Սանահին կայարանի մոտ տաքսի ծառայության ավտոմեքենան ենթարկվել է ավտովթարի, և վարորդը ստացելէ ծանր մարմնական վնասվածքներ: Սակայն դեռևս որևէ միջոցառում չի իրականացվել:

Քաղաքացու անունից պատրաստվել է գրություն` քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում ստանալու և հետագա ընթացքը լուծելու համար:

3. Քաղաքացին ամուսնալուծության դեպքում կարող է համատեղ կյանքի ընթացքում իրենց տրամադրած բնակարանից պահանջել իր բաժինը:

Ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականություն, և ամուսնալուծությունից հետո հավասարապես կարող է բաժանվել ամուսինների միջև:

Տաշիր

1. Քաղաքացուն պատճառել են ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա կատարել է բազմաթիվ ծախսեր: Վնաս պատճառած անձը դատական կարգով ճանաչվել է մեղավոր, սակայն նրա կողմից առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում չի իրականացվել:

Վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է հայցադիմում:

Ստեփանավան

1. Քաղաքացին վարկային պայմանագիր է կնքել բանկի հետ` գրավ դնելով իր բնակարանը, սակայն նա ի վիճակի չէ կատարել իր ամսական վճարումները: Գրավ դրված տան արժեքը չի բավարարում վարկն ու կուտակված տոկոսները վճարելու համար և որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել քաղաքացու մեկ այլ բնակարանի վրա: Քաղաքացին ի՞նչ կարող է անել 2-րդ բնակարանը չկորցնելու համար:

Քաղաքացուն բացատրվել է, որ իր 2-րդ բնակարանը հրապարակային սակարկությունների ճանապարհով վաճառելուց առաջ իրենց բնակարանի մյուս համասեփականատերերը հնարավորություն կունենան նախապատվության իրավունքով գնելու իր բաժնեմասը:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը