Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ուղիղ հեռուստաեթեր և քննարկում Ալավերդի քաղաքում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հասարակական քննարկումներ
/2009-Հուլիս-31/
2009 թ. հուլիսի 30-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կայացավ հասարակական քննարկում և ուղիղ հեռուստաեթեր''Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները'' թեմայով: Քննարկմանը և ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիներ, այդ թվում մանկավարժներ: Ալավերդիում կայացած քննարկման ընթացքում Արթուր Սաքունցի կողմից ներկայացվեց քրեական դատավարությանը վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները: Նաև հնչեցվեց ՀՀ ոստիկանության տարածքային բաժին բերման ենթարկելու և պահելու օրինական հիմքերը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը հարուցված քրեական գործի շրջանակներում, խոսվեց անձի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ: Քննարկման ընթացքում Ա. Սաքունցը նշեց, որ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում մեծ դեր ունի փաստաբանական ինստիտուտը, մասնավորապես` հանրային պաշտպանի ինստիտուտը: Նա ներկայացրեց, որ 2006 թ-ին կազմակերպությունը իրականացրել է Լոռու մարզում իրավական կարողությունների գնահատում, որի արդյունքում բացահայտվել են Լոռու մարզի 5 քաղաքներում իրավական աջակցության համար գործող հնարավորությունները, որի արդյունքում տպագրվել է զեկույց: Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզում կան քիչ թվով փաստաբաններ: Եվ բացակայում է քաղաքացիների պաշտպանության այլընտրանքային տարբերակը: Արթուր Սաքունցը նշում է, որ եթե քաղաքացիները գումար չունեն փաստաբանին վճարելու համար, կարող են դիմել հանրային պաշտպանին: Ա. Սաքունցը ներկայացրեց առաջին մի քանի կարևոր դրույթները քաղաքացուն ոստիկանական բաժանմունք հրավիրելու դեպքում, որոնք են. Ա. Սաքունցը ներկայացրեց նաև քաղաքացիներին ոստիկանություն հրավիրելու կամ բերման ենթարկելու կարգը: Արթուր Սաքունցը խորհուրդ տվեց բոլոր քաղաքացիներին իրենց իրավունքների խախտման դեպքում անպայման դիմել փաստաբանների, իրավապահ մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների և չհաշտվել իրավունքի խախտման հետ: Քննարկման և հեռուստաեթերի ընթացքում Արթուր Սաքունցը անդրադարձավ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին և տվեց դրանց սպառիչ պատասխաններ: Նմանատիպ քննարկումները և ուղիղ եթերները շարունակական բնույթ ունեն: Դեռևս Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ՙՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը՚ ծրագրի շրջանակներում:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների