Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Հերթական քննարկում Ստեփանավանում


2009 թ. հուլիսի 13-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացավ հասարակական քննարկում «Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները» թեմայով: Քննարկումը վարեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Քննարկմանը մասնակցում էին Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը, քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում ներկայացվեց քրեական դատավարությանը վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները: Նաև հնչեցվեց ՀՀ ոստիկանության տարածքային բաժին բերման ենթարկելու և պահելու օրինական հիմքերը, բողոքարկման հիմքերը, քաղաքացիների կողմից դատախազության հաղորդումներ ներկայացնելու հիմքերը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը հարուցված քրեական գործի շրջանակներում, խոսվեց անձի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ:

 

Արթուր Սաքունցը քաղաքացիներին ներկայացրեց զեկույց Լոռու մարզում արձանագրված խոշտանգումների փաստերի վերաբերյալ և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների, ճնշումների և խոշտանգումների դեպքերը, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է թե' քաղաքացիների անձնական դիմումներից, թե' կազմակերպության կողմից նախաձեռնված հետազոտությունների ընթացքում:
Քննարկման վերջում Արթուր Սաքունցը անդրադարձավ քաղաքացիների կողմից տրված հարցերին:

 

Հիշեցնենք, որ հասարակական քննարկումը իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:

 

 «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
  



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը