Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Պարգևներ ստանում են միայն «լավ տղաները»
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2009-Հուլիս-09/
Վերջին շրջանում Լոռու մարզի ոստիկանությունն ու դատախազությունն արժանանում են ոստիկանապետի և երկրի նախագահի պարգևներին ու բարձր գնահատանքին: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով` այդ պարգևներն այս կամ այն անձին հանձնելը որոշվում է «պալատական շրջանակներում», ընդ որում` այդ պալատն այնքան փակ է, որ որևէ կապ չունի պարգևատրվողների գործողությունների ազդեցության հետ: Հիշենք, որ մի քանի ամիս առաջ Վանաձորում էր Ալիկ Սարգսյանը, որը հանդիսավոր պայմաններում պարգևատրեց մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցների, որոնց թվում էր Ոստիկանության Լոռու մարզային պետ Անուբախ Համբարյանը: Բոլորովին վերջերս` հունիսի 29-ին, Սերժ Սարգյանի կողմից դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշ» մեդալի արժանացավ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, որին վերևներից խստիվ արգելվեց այդ առիթով զրուցել մեզ հետ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Հայկուհի Հարությունյանը նշում է, որ գրասենյակը բազմիցս դիմել է մարզի դատախազություն` մի շարք գործերի վերաբերյալ ներկայացնելով հաղորդումներ, սակայն դատախազությունը դրանց պատշաճ ուշադրություն չի դարձրել: Այսպես, օրինակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բացահայտել է Ստեփանավանի քաղաքապետի տարիներ առաջ կատարած ապօրինի գործողությունները, որոնց արդյունքում ձևական փաստաթղթեր են կազմվել, և մի ընտանիքի բնակարանի սեփականաշնորհման վկայական է տրվել, որն այնուհետ վաճառվել է: Քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն որոշ ժամանակ անց նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և այսօր էլ նա մնում է Ստեփանավանի քաղաքապետի «պոստին»: Հայկուհի Հարությունյանը նշում է, որ գրասենյակն արձանագրել է ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ճնշման մի շարք դեպքեր. «Քաղաքացիներին բերման են ենթարկել առանց իրավական կարգավիճակի, առանց համապատասխան ծանուցման»: Իրավաբանն ասում է, որ Վանաձորի քաղաքապետարանի դեմ ուղղված մի գործ է ներկայացվել դատախազություն, բայց արդյունքում դատախազությունն անհեթեթ ձևով է լուծել հարցը. «Քաղաքապետարանը մի որոշում է ներկայացրել, բայց տվյալ փաստաթղթի մեջ եղել է ոչ թե տվյալ անձի, այլ կեղծված ստորագրություն: Իրենք քրեական գործ են հարուցել ոչ թե քաղաքապետարանի, այլ տվյալ անձի դեմ, որ դիմում է ներկայացրել»: Ա. Սաքունցի կարծիքով` ոստիկանության մարզային բաժանմունքներում մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ հոգեբանական ճնշումների, ծեծի, բռնության միջոցով ցուցմունքներ կորզելու վերաբերյալ որևէ հաղորդում չի արժանանում ուշադրության, և չեն հարուցվում քրեական գործեր. «Հիմնականում բավարարվում են ծառայողական քննության անցկացմամբ, որոնց արդյունքներով գալիս են այն եզրահանգման, որ դեպք չի եղել և իբր այդ ծեծի ենթարկվածը ստում է»: Իրավապահ մարմինների նկատմամբ մարդկանց վստահությունն այնքան է նվազել, որ մեծ մասն անգամ անհրաժեշտության դեպքում չի դիմում նրանց. «Սա ինչի՞ մասին է խոսում... որ գլխավոր դատախազությունը և նրա կառույցները, որոնք պետք է վերահսկեն պաշտոնատար անձանց և պետական կառույցների կողմից օրենքների սկզբունքների կատարումը, ավելի հովանավորում են պետական կառույցների ցանկացած գործողություն` թե օրինակական, թե անօրինական»: - Պարոն Սաքու’նց, մարզի քննչական վարչության պետը մեզ տված հարցազրույցում նշել էր, թե բարձրացել է հանցագործությունների բացահայտման մակարդակը, որ ոստիկանները լավ են աշխատում: Վերջերս էլ Ալիկ Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը պարգևներ հանձնեցին մարզի իրավապահներին: Դուք է՞լ եք կիսում այն տեսակետը, թե մարզային ոստիկանները լավ են աշխատում և արժանի են պարգևատրման: - Մեր մարզում, որտեղ դատախազին սպանում են, և էդ գործը չի բացահայտվում... Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանն այն ժամանակ, երբ սպանեցին մարզի դատախազին, Վանաձորի ոստիկանապետն էր: Նրան քաղաքի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխեցին վարչության պետ` էն դեպքում, երբ Լոռու մարզի դատախազի սպանությունը չի բացահայտվել: Դա սովորական հանցագործություն չէր, մարզի դատախազի սպանություն էր: Եվ նման չբացահայտված գործեր էլի շատ կան: Նման պայմաններում, երբ մարզի դատախազին ու ոստիկանության պետին շնորհավորում են կամ, չգիտեմ, ինչ-որ խրախուսում են, նվերներ կամ շքանշաններ են տալիս, մի քիչ անտրամաբանական է: - Գուցե այդ նվերներն ու շքանշաննեը նպատակ ունեն հասարակության աչքին բարձրացնելու՞ ոստիկանության աշխատակիցների վարկանիշը: - Շքանշանների տրամադրումը, նվերների հանձնումը բարձրագույն ղեկավարության գործելակերպն է, որը որևիցե կապ չունի մեր հասարակական պրոցեսների հետ: Սա ինքնաբավ համակարգ է: Իրենք իրենց մեջ ինչ-ինչ չափանիշներից ելնելով, գնահատում են կամ չեն գնահատում: Իրենք իրենց մեջ են որոշում` լավ տղա ա, վատ տղա ա, լավ ծառայող ա, վատ ծառայող ա: ԱՂԲՅՈՒՐԸ` «Հրապարակ» օրաթերթ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների