Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Բաց նամակ


Բաց նամակ
ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանին
  Հարգելի պարոն նախարար,
  Նման նամակով Ձեզ դիմելու պատճառը հանդիսանում է ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակը, որի կապակցությամբ Ձեզ 2008 թվականից բազմաթիվ նամակներ են հղվել:

Նշված նամակները, փաստորեն, ոչ մի արդյունք չեն տվել, Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակն ավելի է վատացել և նա ներկայումս հերթական անգամ գտնվում է Վարդենիսի Կայազորային Զինվորական հոսպիտալում:
  2008 թվականի մայիսին Աշոտ Ոսկանյանը զորակոչվել է ՀՀ ԶՈՒ 75937 զորամաս` ժամկետային զինվորական ծառայության «Ծնկոսկրի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի աննշան խանգարում» ախտորոշմամբ: Բժիշկ-մասնագետները նշված հիվանդության համար առաջարկել են երկու տեսակի բուժում.
  1. ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բուժական ֆիզկուլտուրա, որը կապահովի ծնկահոդի մկանաջլային ապարատի պնդացումը
  2. վիրահատական ջլամկանային պլաստիկա:
  Աշոտ Ոսկանյանի հարազատները, այլ կազմակերպություններ Ձեզ բազմաթիվ նամակներ են հղել` զինծառայողի առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար:
  Զինվորական ծառայության ընթացքում Աշոտ Ոսկանյանի նկատմամբ կիրառվել է բուժման առաջին տարբերակը, որը սակայն ոչ մի էական արդյունք չի տվել:
  2009 թվականի մարտի 26-ին վիրահատել են Աշոտ Ոսկանյանին, կատարվել է աջ ծնկահոդի արթոսկոպիկ ռևիզիա, սանացիա: Ախտորոշվել է ծնկոսկրի խոնդրոմալացիա: Փաստորեն, վիրահատական ջլամկանային պլաստիկա կիրառելու փոխարեն իրականացվել է այլ վիրահատություն, որը որևէ արդյունք չի տվել, ավելին` Աշոտ Ոսկանյանի մոտ ցավերը գնալով ավելի հաճախակի են դարձել:
  2009 թ. հունիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Փայտյանը գրությամբ Աշոտ Ոսկանյանի մորը տեղեկացրել է, որ 2009 թ. հունիսի 20-ին ՀՀ առաջատար մասնագետներ, ՎՕՎԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Վ.Պ. Այվազյանը, Էրեբունի ԲԿ-ի կլինիկայի ղեկավար, Բժշկական համալսարանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Չարչյանի կողմից Ա. Ոսկանյանը հետազոտվել է, ճանաչվել պիտանի ոչ շարային ծառայության համար և տեղափոխվել զինվորական ծառայության: Ընդ որում, Ա. Ոսկանյանի մորը հասցեագրված գրությանը կցված են ռուսերեն լեզվով փաստաթղթեր, որոնց ներքևում Ա. Ոսկանյանը հայերեն գրել է. «տեղեկացված եմ, որ առողջականով պիտանի եմ ոչ շարային ծառայության և պարտավոր եմ զորամաս անմիջապես այս պահից հետո» և ստորագրել: Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ հիվանդ երիտասարդին ստիպողաբար ծառայության ուղարկել, ինչը տվյալ երիտասարդի առողջական վիճակի պարագայում ոչ այլ կերպ, քան խոշտանգում, չի կարելի որակել:
  Չնայած բժիշկների «միջամտություններին», 2009 թվականի հուլիսի 1-ին, ինչպես հայտնել են Աշոտ Ոսկանյանի հարազատները, նրա ծնկի հատվածում առաջացել են բորբոքային պրոցեսներ, և Աշոտ Ոսկանյանին կրկին տեղափոխել են Վարդենիսի Կայազորային Զինվորական հոսպիտալ:
  Վերը շարադրվածը վկայում է, որ չնայած Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակի վատթարացմանը, պաշտպանության նախարարությունը ոչ մի հետևություն չի անում և հաշվի չի առնվում զինծառայողի կողմից ծառայության հետագա շարունակման անհնարինությունը: Նման վերաբերմունքը հանդիսանում է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող և հղի է լուրջ հետևանքներով:
  Սույնով պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից անհապաղ արդյունավետ միջոցներ կիրառել ՀՀ ՊՆ 75937 զորամասի ժամկետային զինծառայող
Ա. Ոսկանյանի առողջական վիճակի բարելավման ուղղությամբ կամ դադարեցնել նրա ծառայությունը:

Կազմակերպության նախագահ,
ՇՊԱԿ համակարգող` Ա. Սաքունց




/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը