Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Հուլիս-04/
2009 թ. հունիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Տաշիրի կենտրոն անվճար իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 4 քաղաքացիներ: Բոլոր քաղաքացիների հարցերը առնչվել են սոցիալական իրավունքին: Այսպես, 1. Սոցիալական ծառայությունների Տաշիրի տարածքային կենտրոնում դադարեցրել են քաղաքացու նպաստի վճարումը` պատճառաբանելով, որ քաղաքացու սոցիալական վիճակը բարելավվել է: Սակայն իրականում քաղաքացու սոցիալական պայմանները չեն փոփոխվել: Կազմակերպության կողմից քաղաքացու համար դիմում է պատրաստվել` նպաստի դադարեցման պատճառները իմանալու համար: 2. Անչափահաս երեխաների չափահաս դառնալու կապակցությամբ ընտանեկան նպաստի վճարումը դադերեցվել է: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյոք դա իրավաչափ է: Նպաստի նշանակման և վճարման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ, որտեղ հաշվի են առնվում ընտանիքի սոցիալական վիճակին և յուրաքանչյուր անդամին վերաբերող տեղեկատվությունը: Ընտանիքի չափահաս և անչափահաս անդամներին այդ կարգի համաձայն տրվում է առանձին կարգավիճակ և սահմանվում դրան համապատասխան միավոր: Կարգավիճակի փոփոխության դեպքում փոփոխվում է նաև համապատասխան միավորը, որն էլ հիմք է հանդիսանում նպաստի վճարումը դադարեցնելու համար: 3. Աշխատանքի ընդունվելու հետևանքով քաղաքացու ընտանեկան նպաստի վճարումը դադերեցվել է: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյոք դա իրավաչափ է: Ընտանիքի սոցիալական վիճակը գնահատող միավորը սահմանվում է` հաշվի առնելով ընտանիքի դրամական մուտքերը և ելքերը, ինչը հիմք է տալիս միավորի փոփոխման և հետևաբար ընտանեկան նպաստի վճարումը դադարեցնելու համար: 4. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու համար մեկ այլ քաղաքացի փաստաթղթեր է ներակայացրել դատարան: Անցել է մոտ յոթ ամիս, բայց դատարանից որևէ պատասխան չի ստացել: Քաղաքացիների կողմից դատարան ներկայացվող պահանջներն ունեն օրենքով սահմանված հատուկ ձև` հայցադիմումի կամ դիմումի տեսքով: Օրենքով սահմանված ձևը չպահպանելը հանգեցնում է դատարանի կողմից այդ պահանջը չընդունելուն:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների