Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Զեկույցները ներկայացվեցին հանրությանը


2009 թ-ի հուլիսի 1-ին Երևան քաղաքում կայացավ «Լոռու մարզում 2008 թ-ի գարնանային և աշնանային զորակոչերի մոնիթորինգի արդյունքների մասին» և «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում 2008 թ-ին» զեկույցների շնորհանդեսը:

«Լոռու մարզում 2008 թ-ի գարնանային և աշնանային զորակոչերի մոնիթորինգի արդյունքների մասին» զեկույցը տպագրվել է «Քաղաքացիական վերահսկողության ձևավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի, իսկ «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում 2008 թ-ին» զեկույցը` «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
Ծրագրերը իրականացվել են Բաց Հասարակության Ինստիտուտի Աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
  Շնորհանդեսին մասնակցում էին հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի հանրապետական զինկոմիսարիատի, Լոռու մարզի զինկոմիսարիատների ներկայացուցիչներ:
  Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ «Լոռու մարզում 2008 թ-ի գարնանային և աշնանային զորակոչերի մոնիթորինգի արդյունքների մասին» զեկույցի համար որպես հիմք հանդիսացել են իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնց շրջանակներում իրականացվել են հարցազրույցներ զորակոչիկների և նրանց հարազատների շրջանում: Նշվեց, որ որպես տեղեկատվության աղբյուր հանդիսացել են նաև հեռուստաընկերությունների միջոցով կազմակերպված ուղիղ եթերները:
  Ա. Սաքունցը կարևորեց, որ մոնիթորինգի ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված բուժզննության ընթացակարգի, բուժզննության եզրակացության տրամադրման հետ:
  Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ այն ազդեցություն է ունենում զորակոչի ընթացքի վրա:
  Մոնիթորինգի արդյունքում մշակվել են առաջարկություններ, որոնցից հատկապես կարևորվել է իրազեկումը զորակոչիկներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, այդ թվում առաջարկվել է նաև հստակեցնել զորակոչի ժամանակ պահանջվող փաստաթղթերի ցանկը, բուժզննության հանձնաժողովի եզրակացության տրամադրումը զորակոչիկներին:
  Ներկայացվեց նաև «Մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում 2008 թ-ին» զեկույցը: Զեկույցը հնարավորություն է տալիս հասարակությանը հստակ պատկերացում ունենալ Հայաստանի Հանրպետությունում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
  Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել գրասենյակի ղեկավարին, որոնք հիմնականում առնչվում էին զորակոչի ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին, մոնիթորինգի արդյունքներին:
  «Եկեք օգնենք մեր հասարակությանը և հասնենք նրան, որ առնվազն հիվանդ երեխան չհայտնվի զինված ուժերում» ամփոփեց հանդիպումը Ա. Սաքունցը:


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը