Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Լոռեցիների 50 տոկոսի՞ն են զորակոչում, բա 50-ի՞ն ինչ են անում
Խաղաղասիրություն Զինծառայողների իրավունքներ
/2009-Հունիս-27/
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը երեկ եկել էր վարչական դատարան՝ պարզելու, թե, ի վերջո, Լոռու մարզում զորակոչը արդար ու թափանցի՞կ է իրակականցվում, թե՞ 50 տոկոս զինակոչիկներին են զինակոչում, մնացած 50 տոկոսի հետ էլ տարբեր անօրինական ձևերով են հարցերը լուծում:Համենայն դեպս իրավապաշտպան տարբեր աղբյուրներից տեղեկատվություն էր ստացել, ենթակետային մոնիթորինգներ էր արել, բայց թվերի միջև արձանագրել: Մինչ դատարան մտնելը Արթուր Սաքունցը փորձել էր՝ անհամապատասխանությունը պարզելու համար տեղեկություն ստանալ անմիջապես պաշտպանության նախարարությունից, սակայն պատճառաբանելով, թե ներքոշարադրյալ հարցերի պատասխանները պարունակում են պետական, ծառայողական գաղտնիքներ, մերժել էին տեղեկություն տրամադրել: Միայն այլընտրանքային ծառայության անցնելու համար դիմացների մասին էր տեղեկատվություն մատուցվել, իսկ զորակոչի ենթակա անձանց, տարկետման իրավունքից օգտվածների, զորակոչից խուսափած անձանց վերաբերյալ դատախազություն ուղարկված գործերի թվաքանակի մասին տեղեկություն չէր տրամադրվել՝ պատճառաբանությամբ, որ դրանց պատասխանները ծառայողական գաղտնիք են պարունակում, իսկ վերջին հարցի պատասխանը տեղեկատվություն է տրամադրում՝ ծառայողական օգտագործման համար, որը կիրառվում է միայն ՀՀ զինված ուժերի համակարգում և երկրի անվտանգության ու հեղինակության տեսակետից ցանկալի չի հրապարակել: Ա. Սաքունցն էլ նույն պաշտպանության նախարարությունից խնդրել է տրամադրել զորակոչը կարգավորող իրավական ակտերի ցանկը՝ անվանումները, ընդունման տարեթիվը, համարները և ընդունեղ մարմնի անվանումը, որոնք տարբեր հիմնավորումներով ենթակա չեն հրապարակման: Ըստ Սաքունցի՝ նախարարության գործողությունները, ավելի ճիշտ՝ անգործությունը հակասում են ՀՀ օրենսդրությանը: Դրանով խախտվում է Սահմանադրության 27-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև կնքված անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կետերից մեկը, ըստ որի՝ Հայաստանը ձգտում է զարգացնել ու ամրապնդել զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները, նպաստել պաշտպանական և անվտանգության քաղաքականության մշակման գործում քաղաքացիական մասնագետների և հասարակական շրջանակների ներգրավմանը: Եվ ահա, իրավապաշտպանի՝ թվային անհապատասխանությունների առնչությամբ կասկածները փարատելու համար էլ վարչական դատարանը՝ նախագահությամբ Լարիսա Սոսյանի, քննության առավ կազմակերպության հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության, որով հայցվորը պահանջում էր՝ պարտավորեցնել նախարարությանը՝ տեղեկատվություն տրամադրել: Ի դեպ, կազմակերպությունն օգտվել է ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածով և «Տեղեկտվության ազատության մասին» օրենքով սահմանված իրավունքից: Եվ այսպես՝ կազմակերպությունը կոնկրետ ուզում էր իմանալ, թե 2008 թ. գարնանային զորակոչի ընթացքում Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի, Վանաձորի զինկոմիսարիատների կողմից՝ 1. քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության 2. քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին 3. քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ 4. քանի՞ հոգի են ստացել տարկետում՝ ա) առողջական վիճակի պատճառով, բ) ընտանեկան դրության բերումով, գ) ուսումը շարունակելու համար 5. քանի՞ հոգի են դիմել «Այլընտրանքային ծառայություն» անցնելու համար 6. քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար: Կազմակերպությանը հրաժարվել էին տեղեկություն տալ նաև դատարանում և խնդրել դատարանին՝ ամբողջությամբ մերժել հայցադիմումը, բայց պաշտպանության նախարարությունում մտափոխվել էին և ՊՆ ներկայացուցիչ Նարինե Կարապետյանը դատարան էր եկել ոչ ձեռնունայն. նա տեղեկատվություն ներկայացրեց միայն վերջին 4 կետերի վերաբերյալ, թե Լոռու մարզի վերոնշյալ զինկոմիսարիատների կողմից քանի հոգի են ստացել տարկետում՝ առողջական վիճակի, ընտանեկան դրության, ուսումը շարունակելու համար, քանի զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն՝ զինապարտությունից խուսափելու համար: Իսկ թե քանի հոգի են մարզից ենթակա եղել պարտադիր զինծառայության և քանի հոգու է տրվել ծանուցում՝ զորակոչի մասին՝ Նարինե Կարապետյանը հրաժարվեց: Նա պատճառաբանեց, որ պետական ծառայողական գաղտնիք են համարվում զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին, ինչպես նաև ՀՀ տարածքում զինված միավորումների, զորամասերի տեղաբաշխման, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տվյալներով: Սաքունցը, իհարկե, նախ շնորհակալություն հայտնեց տեղեկություններ տրամադրելու համար, մասամբ՝ դրանց մասով հրաժարվեց հայցից, իսկ 1-ին, 2-րդ կետերով չիրազեկելու առիթով զարմացավ ու ասաց, որ ծառայողական գաղտնիք համարվող և Կարապետյանի մատնանշած կետերից՝ տեղեկություններից որևէ մեկն իրեն պետք չէ: Ամեն դեպքում Սաքունցը ճշտեց Ն. Կարապետյանից, թե ինչ է նշանակում զորակոչային պահեստազոր, որ զինվորական ծառայույթուն անցած և պահեսում հաշվառվածների մասին է խոսքը, իրավապաշտպանի կասկածները «ամրապնդվեցին». Սաքունցն ասաց, որ իրեն զորացրվածների թիվը պետք չի, այլ՝ զորակոչի ենթակա անձանց և ծանուցվածների: Կարապետյանը պատասխանեց, որ զորակոչիկներն էլ են մտնում զորակոչային պահեստազորի, զինված ուժերի ընդհանուր թվաքանակի մեջ, ուստի դրա մի մասն էլ չի կարող հրապարակվել: Սաքունցը էլի զարմացավ՝ ասելով, որ նույնիսկ զինված ուժերի ընդհանուր թվերն են ենթակա հրապարակման՝ այդ թվում միջազգային փաստաթղթերով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացնել: Դատարանն արագ անցավ նաև ապացույցների հետազոտման փուլը, կողմերը չընդունեցին մնացած երկու կետերի վերաբերյալ միմյանց նշած փաստարկները և հրաժարվեցին ամփոփիչ ճառերից: Դատարանն անցավ խարհրդակցական սենյակ՝ որոշելու այդ երկու հարցի մաով պարտավորեցնե՞լ ՊՆ-ին, թե՞ ոչ: Գործի ելքը պարզ կդառնա հուլիսի 10-ին, երբ դատարանը կհրապարակի դատական ակտը: Եթե այն չբավարարի հայցվոր կողմին, ապա այն կբողոքարկվի վճռաբեկ ատյան, որպեսզի բացարձակ թվերը համեմատելուց հետո երևա՝ զորակոչը Լոռու մարզում արդար ու թափանցի՞կ է, թե՞ 50 տոկոսանոց զորակոչն ապահովվում է չարաշահումներին պատճառով: ԱՂԲՅՈՒՐԸ` «Ժամանակ» օրաթերթ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների