Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԷԻՆ


Իրավապաշտպան գրասենյակը հատուկ քննչականի դեմ
  Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, քննության դրվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեմ:

Այն առնչվում էր քննիչի գործողությունների եւ կայացրած որոշման հետ:
  Իրավապաշտպան գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը տեղեկացրեց, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ, դիտորդներ Էդմոն Մարուքյանը եւ Վանաձորի Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:
  Նրանք հանդիպել են կալանավոր Արթուր Վարդումյանի հետ: Վերջինս հայտնել է, որ Վանաձորի ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները իրեն ենթարկել են ծեծի՝ հասցնելով մարմնական վնասվածքներ: ՔԿՀ դիտորդները օգտվելով իրենց լիազորություններից, ուսումնասիրել են կալանավորներին ընդունելու եւ նրանց առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան մատյանը:
  Կ. Թումանյանը տեղեկացրեց, որ Արթուր Վարդումյանը «Վանաձոր» ՔԿՀ է ընդունվել մարմնական վնասվածքներով:
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 27-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
  Դատարանում իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ-փաստաբանը հավելեց, որ մարտի 16-ին Լոռու մարզի դատախազությունը իրենց հայտնել է, որ հաղորդումը քննարկվել է եւ նշված հանգամանքները քննչական համապատասխան գործողությունների կատարմամբ պարզելու համար այն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ Արթուր Վարդումյանի վերաբերյալ քրեական գործի հետ համատեղ ընթացքը լուծելու համար:
  Իսկ մարտի 28-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Իսպիրյանը պաշտոնական գրությամբ հայտնել է, որ «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալ՝ Վանաձոր ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդումյանը մարմնական վնասվածքները ստացել է 2009 թ. փետրվարի 9-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում անձնական խուզարկության ժամանակ՝ իր կողմից գլխով գրասեղանի անկյունահատվածին եւ պատին հարվածելու հետեւանքով»: Հետեւաբար՝ քրգործ չի հարուցվել:
  Հելսինկյանները դիմել են գնդապետ Գ. Իսպիրյանին, խնդրելով տրամադրել ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:
  Ապրիլի 7-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Իսպիրյանը թիվ 7/15.2081 գրությամբ կազմակերպությանը հայտնել է, որ Ա. Վարդումյանի՝ ոստիկանության Վանաձորի բաժնում մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
  Ապրիլի 9-ին, ըստ հայցվորի, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովակիմյանը որոշում է կայացրել «քրեական գործի հարուցումը մերժելու մասին», այսինքն՝ բացակայում է հանցակազմը:
  Քննիչի որոշումը բողոքարկվում է ՀՀ գլխավոր դատախազին: Մայիսի 14-ին գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա. Զալինյանը հայտնում է, որ քննիչի որոշումը օրինական է, եւ այն վերացնելու հիմքեր չկան:
  Հելսինկյանները, որոնք վիճարկում են ՀԿԳ քննիչի այդ որոշումը, գտնում էին, որ նա պարտավոր էր հարուցել քրեական գործ:
  «Քննիչը բացատրություն է վերցրել Ա. Վարդումյանից, որը նշել է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժնում՝ ոստիկանության աշխատակիցները: Քննիչը բացատրություններ է վերցրել նաեւ մի քանի ոստիկաններից: Այնինչ, քննիչը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրել է միայն ոստիկանության աշխատակիցների բացատրությունները»,- ասաց Կ. Թումանյանը:
  Հայցվորի գնահատմամբ, կալանավոր Վարդումյանի նկատմամբ խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
  Հայցվոր-կազմակերպությունը պահանջում էր վերացնել հատուկ քննչական ծառայության քննիչի «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը:
ԱՂԲՅՈՒՐԸ`
http://new.aravot.am/am/articles/rights/0/view/all
  ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը