Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Դատարանը որոշումը կհրապարակի 13 օրից
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2009-Հունիս-17/
2009 թ. հունիսի 16-ին ՀՀ Կենտրոն և Նորք - Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության` քննիչի կողմից կայացված «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմումը վերացնելու վերաբերյալ:Դատարանում որպես հայցվորի ներկայացուցիչ հանդես էր գալիս ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կ. Թումանյանը, իսկ որպես պատասխանող կողմ` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Հովհաննիսյանը և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Զալինյանը: Դատարանում հայցվորի ներկայացուցիչը պնդեց ներկայացված հայցը` պատճառաբանելով նրանով, որ քննիչը պարտավոր է քրեական գործ հարուցել 2009 թ. փետրվարի 27-ին Արթուր Վարդումյանին ծեծի ենթարկելու և նրա առողջությանը վնաս հասցնելու կազմակերպության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Հայցվորի ներկայացուցիչը գտնում է, որ քննիչը պատշաճ քննություն չի իրականացրել Արթուր Վարդումյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքը և այն կատարող անձին բացահայտելու ուղղությամբ: Պատասխանող կողմը` ՀԿԳ քննիչ Գ. Հովհաննիսյանը և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Զալինյանը պնդեցին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը օրինական է: Նրանք պատճառաբանեցին, որ Ա. Վարդումյանն ինքն է իրեն մարմնական վնասվածքներ հասցրել, որի ընթացքում ներկա են եղել 3 ընթերականեր և ոստիկանության աշխատակիցներ: Այս հանգամանքը պարզվել և հիմնավորվել է հարցաքննության ժամանակ: Տվյալ դիրքորոշումը հայցվոր կողմը հերքեց նրանով, որ Հայաստանում ընթերակաների ինստիտուտը կրում է ձևական բնույթ և լինում են դեպքեր, որ գործում ընթերակաները հայտնվում են հետին ամսաթվով և որ ամենակարևորն է` Արթուր Վարդումյանի մարմնական վասվածքները գտնվում են մարմնի տարբեր մասերում և Արթուր Վարդումյանը չէր կարող ինքն իրեն նման վնասվածքներ պատճառել: Դատարանը որոշումը կհրապարակի 2009թ. հունիսի 29-ին` ժամը 15:00-ին: Տեղեկացնենք, որ 2009 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության հասարակական դիտորդական խմբի անդամներ Էդմոն Մարուքյանը և դիմումատու կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել են կալանավոր Արթուր Վարդումյանի հետ: Արթուր Վարդումյանը դիտորդական խմբի նշված անդամներին հայտնել է, որ Վանաձորի ոստիկանության բաժնում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները նրան ենթարկել են ծեծի` հասցնելով մարմնական վնասվածքներ: Գործի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` http://www.hcav.am/cat_arm.php?act=full&ID=3009&rID=2 http://www.hcav.am/cat_arm.php?act=full&ID=3041&rID=2
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների