Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավապաշտպանը հայտնվել է կալանքի տակ
Մարդու իրավունքների պաշտպանություն Խոշտանգումներ
/2009-Հունիս-15/
Ոստիկանության բաժանմունքում խոշտանգել են Արշալույս ՀակոբյանինՀունիսի 5-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հինգ օր հետո, Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը, ով որպես դիտորդ ներգրավված է եղել ընտրական գործընթացում: Բերման ենթարկելիս ոստիկանները Արշալույս Հակոբյանին նախ ծեծի են ենթարկել ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին՝ մեքենայում, ապա Կենտրոն համայնքի ոստիկանապետի և փոխոստիկանապետի գործուն մասնակցությամբ բռնությունները շարունակվում է տեղ հասցնելուց հետո: Հունիսի 6-ին Արշալույս Հակոբյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Կենտրոն և Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նույն օրը հնազանդորեն հիմք է ընդունում ոստիկանության ներկայացրած հիմնավորումները և իրավապաշտպանը հայտնվում է կալանքի տակ: «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է իրավապաշտպան», հայտարարում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը,- «Իշխանությունները մոռացել են դիտորդի անձեռնմխելիության մասին և այսօր դիտորդը հայտնվել է կալանքի տակ»: Երեկ Արշալույս Հակոբյանին այցելել են Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը, ովքեր և հաստատել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում իրավապաշտպանին խոշտանգնան ենթարկելու փաստը: Այցելության պահին նրա մարմնի տարբեր մասերում առկա են եղել բռնության հետքերը: Խմբի անդամ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հավաստմամբ Արշալույս Հակոբյանը ենթարկվել է դաժան և արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի: Իրավապաշտպանը համոզված է, որ այս անգամ ոստիկանության թիրախը իրավապաշտպան գործունեությունն է: «Արշալույսին ծեծելիս ոստիկանապետն անձամբ է թքել նրա վրա՝ հայհոյելով կազմակերպության ղեկավարին ու նրանց ծավալած գործունեությունը: Սա առանձնակի դաժանության դրսևորում է իրավապաշտպանության ու իրավապաշտպանի նկատմամբ: Ոստիկանությունը հատուկ նպատակ է ունեցել նվաստացնել իրավապաշտպանին», հայտարարում է Սաքունցը: Արշաալույս Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը իր պաշտպանյալի հետ հանդիպման օրը՝ հունիսի 6-ին, Կենտրոնի քննչական բաժնում նրան տեսել է բռնության ակնհայտ հետքերով. «Մարմնի տարբեր մասերում, այդ թվում և դեմքի վրա կապտուկներ կային: Գլխի վրա արյան հետքերով ծակված վերքեր կային»: Արշալույս Հակոբյանի ձերբակալությունը անմիջականորեն կապված է ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղամասերից մեկում տեղի ունեցած մի միջադեպի հետ, ինչի կապակցությամբ նա հանցագործության մասին հայտարարությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը: Նույն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/23 տեղամասում է գտնվել նաև Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով Արշալույս Հակոբյանի հետ միասին հետևել է ընտրական գործընթացին: Դանիելյանի վկայությամբ այս տեղամասում մթնոլորտը լարված է եղել, սպառնալիքներ են հնչել Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց հասցեին: Արշալույս Հակոբյանը, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, փորձել է լուսանկարել տեղի ունեցածը, սակայն հանձնաժողովի նախագահը և ուրիշներ նախ թույլ չեն տվել լուսանկարել, ապա սպառնալով պահանջել են հեռանալ տեղամասից: «Իրավիճակը չսրելու համար որոշեցինք լքել տեղամասը», պատմում է Միքայել Դանիելյանը: Մայիսի 5-ին ոստիականության Կենտրոնի բաժնից զանգահարում են Արշալույս Հակոբյանին և հրավիրում հարցաքննության, սակայն վերջինս խոստանում է ներկայանալ միայն ծանուցագիր ստանալուց հետո: Նույն օրը ծանուցագրով նրանց բնակարան են այցելում երկու ոստիկաններ և ծանուցագիրը հանձնելու ընթացքում վեճի բռնվում Արշալույս Հակոբյանի հետ: 37 ամյա Արշալույս Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության պահին ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները՝ կինն ու ծնողները: Երբ ոստիկանները իբրև օգնություն օժանդակ ուժ են կանչել, ևս մեկ ոստիկանի, ամենևին հաշվի չեն առել երկու մանկահասակ երեխաների (2 տարեկան և 36 օրեկան) ներկայությունը: Միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունն իր կայքէջում տեղադրվել սեփական հաղորդագրությունը՝ յուրովի մեկնաբանելով տեղի ունեցածը: «Արշալույս Հ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր բնակարանում ծանուցագիրը ստանալու կտրոնի վրա ստորագրել է ոչ համապատասխան տեղում, ինչի համար ոստիկանության ծառայողները նրան դիտողություն են արել, սակայն վերջինս հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին, ծխախոտի այրվող գլանակը նետել ոստիկանի վրա, ստեղծել քաշքշուկ և շարունակելով հայհոյանքները՝ բռունցքով հարվածել նրան և ապտակել մյուս ոստիկանին»: Սակայն իրականությունը բոլորովին այլ է: Ոստիկանների այցելության պահին Արշալույս Հակոբյանը քնած է եղել( Նախորդ օրը նշել էին որդու ծննդյան օրը և ուրեմն քիչ գինովցած է եղել): Ոստիկանները ներխուժել են ննջասենյակ և փորձել են տեղում ֆիքսել Արշալույս Հակոբյանի հարբած լինելու հանգամանքը: Արշալույս Հակոբյանը նրանց դուրս է հրավիրել ննջասենյակից: Իսկ ծանուցագրի վրա սխալ տեղում ստորագրելու պատճառ է դարձել իրավապաշտպանի վատ տեսողությունը (այդ պահին առանց լինզաների է եղել): Ահա և ողջ պատմությունը: «Ես լավ ծանոթ եմ ոստիկանների աշխատելաոճին: Իմ պաշտպանյալն ընդամենը պահանջել է, որ իր հետ դու-ով չխոսեն և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն: Այս հանգամանքն ակնհայտորեն հունից հանել է ոստիկաններին: Նրանք չեն սիրում,երբ իրենց ասում են ինչ անեն կամ ինչպես իրենց պահեն»,- արձանագրում է փաստաբան Գայանե Խաչատրյանը: Դժվար է պատկերացնել, որ այսօր Հայաստանում կգտնվի մեկը, ով ոստիկանության տարածած հաղորդագրությունը հալած յուղի տեղ կընդունի, թե իբր Հակոբյանն է բռնության հեղինակը, հատկապես 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ընդդիմության համակիրներին զանգվածային բռնությունների ենթարկելուց հետո, սույն մեղադրանքով հարուցում էին քրեական գործեր հենց ծեծվածների նկատմամբ: Կարճ ժամանակ անց դատարաններում ի հայտ եկան կատարվող խայտառակությունները՝ կեղծիքն ու սուտը հասու դարձան բոլորին և այսօր ոստիկանության նկատմամբ անվստահությունը հասարակության մեջ խորանում է ու խորանում: Արշալույս Հակոբյանի շահերի պաշտպանը հերքում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքները: Գայանե Խաչատրյանը պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը իրավապաշտպանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Հ.Գ. ՀՀ Ոստիականապետ Ալիկ Սարգսյանը պարբերաբար հայտարարություններ է անում, թե հանիրավի նսեմացվում է ոստիկանի կերպարն ու դերը և Ոստիկանությունն ամեն ինչ անում է բարձրացնելու ոստիկանի բարոյական կերպարը: Վերը շարադրվածը այդ ուղղությամբ տարվող «աշխատանքներից» մեկն է: Չենք զլանա ևս մեկ անգամ կոչով դիմել հարգարժան ոստիկանապետին: «Մի խոշտանգեք սեփական քաղաքացիներին»: ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.hra.am/am/events/2009/06/12/arshluys Ժաննա Ալեքսանյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների