Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Հունիս-10/
2009թ. մայիս ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 7 քաղաքացիներ: Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով. Տաշիր Սպառողների իրավունք 1. Ջրամատակարար կազմակերպությունը` «Լոռու ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, ջրատար համակարգում առկա խնդիրները վերացնելու արդյունքում վնասել է բաժանորդի ջրագիծը: Վերջինս բազմիցս դիմել է ընկերությանը վթարը վերացնելու համար, սակայն ջրամատակարար ընկերությունը որևէ քայլ չի ձեռնարկել: Քաղաքացու համար կազմակերպության անունից պատրաստվել է դիմում` ուղղված «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` վթարը վերացնելու պահանջով: 2. ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները քաղաքացու կողմից հարևանի հետ ունեցած խնդրի կապակցությամբ /հարևանները աղմկում են, խանգարում հանգիստը և այլն/ ներկայացված դիմումի հիման վրա ոչ մի միջոցառում չեն ձեռնարկել, միաժամանակ քաղաքացուն տեղեկատվություն չեն տրամադրել, թե ինչու որևէ միջոցառում չի իրականացվում: Կազմակերպությունը խորհուրդ է տվել դիմել դատախազություն ոստիկանության անգործությունը վերացնելու համար, սակայն քաղաքացին հրաժարվել է: 3. Քաղաքացին ի՞նչ կարող է անել հարևանի կողմից անընդհատ անձնական վիրավորանքներ հասցնելու դեպքում: Քաղաքացին կարող է դիմել իրավապահ մարմիններին` նշված արարքը կանխարգելելու և օրինազանցի նկատմամբ համապատասխան պատիժ սահմանելու պահանջով: Ընտանեկան իրավունք 4. Քաղաքացու դուստրը դատական կարգով հանձնված է իր խնամքին: Ամուսինը մինչ երեխայի չափահաս դառնալը վճարել է ալիմենտ: Երեխան ունի հաշմանդամության խումբ և մանկուց տառապում է խրոնիկ հիվանդությամբ: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ալիմենտ պահանջել: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է գրություն` ուղղված Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրին` երեխայի նկատմամբ ալիմենտ նշանակելու հայցով: Սպիտակ Սեփականության իրավունք 5. Քաղաքացին մինչ 2008թ. հունիս ամիսն ընդգրկված է եղել աղետի հետևանքով որպես փոխհատուցում տրվող բնակարանների հերթացուցակում, սակայն ներկայիս քաղաքապետը քաղաքացու անունը հանել է հերթացուցակից: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնվել հերթացուցակում: Կազմակերպությունը քաղաքացուն օգնել է պատրաստել դիմում՝ ուղղված մարզպետարանին, պարզելու, թե կառավարության որ որոշման համաձայն են քաղաքացուն հանել հերթացուցակից: Ալավերդի Սեփականության իրավունք 6.Համայնքի ղեկավարի կողմից քաղաքացուն տրվել է հողամասի սեփականաշնորհման թույլտվության մասին որոշում, որտեղ հողամասի մակերեսը 880քմ է, իսկ Անշարժ գույքի պետական գրանցման կադաստրի կողմից տրված սեփականության վկայականում նույն հողամասի մակերեսը 348 քմ է: Քաղաքացին ի՞նչպես կարող է շտկել սեփականության վկայականում հողամասի մակերեսը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված Ախթալայի քաղաքապետին` հողամասի մակերեսի անճշտությունը պարզելու և այն վերացնելու համար: 7. Քաղաքացին կտակի հիման վրա տուն է ժառանգել, սակայն կտակարարը կտակը գրելու ժամանակ կույր է եղել և չի ապահովվել վկայի ներկայությունը, որը նման պայմաններում պարտադիր է: Քաղաքացին ցանկանում է իմանա, թե կարո՞ղ է արդյոք տվյալ կտակը անվավեր ճանաչվել: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` նման կտակը կարող է անվավեր ճանաչվել, քանի որ չի պահպանվել կտակը կազմելու պարտադիր պայմանը` տվյալ դեպքում վկայի ներկայությունը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների