Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայտարարություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ Հայտարարություններ
/2009-Հունիս-08/
2009թ. հունիսի 6-ի երեկոյան Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ձերբակալվել է Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական վեբ կայքի լուսանկարիչ Արշալույս Հակոբյանը: Նա՝ որպես դիտորդ, մասնակցել է 2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու առաջին ընտրություններին: Քվեարկության օրը Ա. Հակոբյանն այցելել է Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիայի թիվ 8/23 ընտրական տեղամաս: Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն արգելել է Ա. Հակոբյանին մուտք գործել ընտրական տեղամաս` փակելով տեղամասի դուռը: Ա. Հակոբյանին սպառնացել են նաև ֆիզիկական հաշվեհարդարով: Փաստի առթիվ Ա. Հակոբյանը հաղորդում է տվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: 2009թ. հունիսի 5-ի առավոտյան Ա. Հակոբյանին բանավոր հրավիրել են քննչական ծառայություն ցուցմունքներ տալու համար, սակայն նա հրաժարվել է ներկայանալ, քանի որ պաշտոնական ծանուցագիր չի ներկայացվել: Ավելի ուշ ոստիկանության երկու աշխատակիցներ այցելել են Ա. Հակոբյանի բնակարան, ներխուժել են նրա ննջարան, արթնացրել և ներկայացրել որպես ծանուցագիր ինչ-որ փաստաթուղթ: Նշված փաստաթղթում չի եղել հրավիրվող անձի անունը, քննչական բաժին ներկայանալու հիմքը, հրավիրվող անձի կարգավիճակն ու քրեական գործի համարը և Ա. Հակոբյանը հրաժարվել է ներկայանալ քննչական բաժին: Չնայած նրա պահանջների օրինականությանը` ոստիկանության աշխատակիցները ճնշումներ են գործադրել նրա նկատմամբ և ապօրինի բերման են ենթարկել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժին: Ոստիկանությունում Ա. Հակոբյանը ենթարկվել է բռնությունների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող և դաժան վերաբերմունքի: Ոստիկանության բաժնում նրան ձեռնաշղթաներ են հագցրել և տեղափոխել Կենտրոն համայնքի քննչական բաժին: Տեղի ունեցածը հանդիսանում է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի իրավունքների կոպիտ խախտում, որն ուղեկցվել է բնակարանի և անձի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարմամբ, ապօրինի ազատազրկմամբ և բռնությունների կիրառմամբ: Հայաստանի իրավապահ մարմինները այս փաստով ցույց են տալիս ընտրակեղծիքների և իրավապաշտպանի գործողությունների նկատմամբ իրենց իրական վերաբերմունքը: Պահանջում ենք. 1. անհապաղ ազատ արձակել Արշալույս Հակոբյանին 2. քրեական պատասխանատվության ենթարկել Արշալույս Հակոբյանի նկատմամբ ապօրինություններ թույլ տված պաշտոնական անձանց: Արթուր Սաքունց – Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար հասցեն՝ ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հեռ.՝ (+374 322) 4 22 68 Էլ. հասցե՝ hcav@hcav.am, ինտերնետային կայք` www.hcav.am, www.hrlori.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների