Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության մայիս ամսվա արդյունքները Վանաձորում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Հունիս-06/
2009 թ. մայիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 17 քաղաքացիներ: Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին: Անձի անձեռնամխելիության իրավունք 1. 2009 թ. ապրիլի 25-ին` ժամը 10:00-ի սահմաններում, քաղաքացի Ա. Մ.-ին կանչել են ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի Գուգարքի քննչական բաժին: Նշված օրը և ժամին Ա. Մ.-ն ներկայացել է ոստիկանություն, քննիչը նրան հայտնել է, որ գյուղում գողություն է կատարվել և կասկածվում է Ա. Մ.-ն: Քննիչն առաջարկել է Ա. Մ.-ին, որ նա օգնի մեղավորին գտնելու հարցում, իսկ Ա. Մ-ն պատասխանել է, որ ոչինչից տեղյակ չէ և չի կարող օգնել: 2009 թ. մայիսի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակից Ա. Սարգսյանը հեռախոսազանգով հայտնել է Ա. Մ.-ին, որ նա 2009 թ. մայիսի 12-ին ներկայանա ոստիկանության բաժին: 2009 թ. մայիսի 12-ին` ժամը 9:00-ին, Ա. Մ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ Ա. Սարգսյանը սպառնացել է Ա. Մ.-ին, թե կգան մարդիկ, որոնք կստիպեն նրան խելոք ասել ամեն ինչ: Այնուհետև նույն սենյակ են եկել ոստիկանության մեկ այլ աշխատակից և մի խումբ այլ անձիք, որոնց Ա. Մ.-ն կարող է դեմքով ճանաչել: Վերջիններս ծեծի և հոգեբանական ճնշումների են ենթարկել Ա. Մ.-ին, ինչի արդյունքում էլ նա ստորագրել է իրեն ներկայացված փաստաթղթերի տակ: Ցուցմունքների հիման վրա քաղաքացուն կալանավորել են և տեղափոխել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Կազմակերպության կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ դատախազություն քաղաքացու խոշտանգման փաստի հիման վրա քրեական գործ հարուցելու համար: Սպառողների իրավունք 2. Քաղաքացի Ա. Ա. -ն գրավոր դիմել է կազմակերպությանը իր խնդրի կարգավորմանն աջակցելու խնդրանքով: Խնդիրը կայանում է նրանում, որ Մյասնիկյան 12 շենքի ջրագծի վթարը վերացնելով` «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները դադարեցրել են այդ շենքին կից՝ Ա. Ա.-ին պատկանող Վարդանանց 106 տան ջրամատակարարումը: Կազմակերպության անունից քաղաքացու համար դիմում է պատրաստվել` ուղղված «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` խնդրանքով, որ համապատասխան միջոցներ ձեռնարկվի ջրամատակարարումը վերականգնելու կապակցությամբ: 12.06.09 թ. «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ուղարկել է թիվ 09-390 պատասխան գրություն, ըստ որի` քաղաքացու ջրամատակարարումը կվերականգնվի միայն սեփականատիրոջ կողմից ջրագծի վթարային հատվածը վերականգնելուց հետո: 3. Ջրամատակարար կազմակերպությունը` «Լոռու ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, քաղաքացուն սպառած ջրի դիմաց վճարի պարտքի վերաբերյալ պարտավորագիր է ներկայացրել, մինչդեռ քաղաքացին վճարել է և ունի իր կողմից սպառած ջրի դիմած վճարման անդորրագրերը: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` վերահաշվարկի խնդրանքով: Այս կարգի խնդրով դիմել են 2 քաղաքացիներ: 4. Քաղաքացին փաստացի չի բնակվում սեփականության իրավունքով իրեն պատկանող տանը, սակայն գոյացել են կոմունալ վճարներ: Քաղաքացին ինչպե՞ս կարող է չվճարել գոյացած պարտքը: Քաղաքացուն խորհուրդ է տրվել տեղեկանք վերցնել թաղամասային հիմնարկից այն մասին, որ ինքը փաստացի չի բնակվել այդ հասցեում, հետևաբար` չէր կարող օգտվել կոմունալ ծառայություններից: Սեփականության իրավունք 5. Առուվաճառքի պայմանագրի հիման վրա քաղաքացին ձեռք է բերել հողամաս, որն օգտագործել է շուրջ 20 տարի, սակայն հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով չի գրանցվել: Համայնքի ղեկավարը այդ նույն հողամասն առանց իրավական ձևակերպման հատկացրել է մեկ այլ քաղաքացու: Քաղաքացին ինչպե՞ս կարող է հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ձեռք բերել սեփականության վկայական: Կազմակերպությունը քաղաքացուն օգնել է պատրաստել տեղեկատվության հարցում` ուղղված Լոռու մարզի Վանաձորի մասնաճյուղի արխիվ ՊՈԱԿ-ին` սեփականության իրավունքով տվյալ հողամասի պատկանելիությունը ճշտելու նպատակով: 6. Քաղաքացին ինչպե՞ս կարող է առանձնացնել բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի իր բաժինը: Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է գրավոր դիմում` ուղղված բնակարանի մյուս բաժնի սեփականատիրոջը` օրենքով սահմանված կարգով բնակարանի իր բաժինը առանձնացնելու առաջարկությամբ` դիմումում նշելով, որ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականությունից իր բաժինը կառանձնացվի դատական կարգով: 7. Քաղաքացին ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում կարող է ընդունել մահացած մոր ժառանգությունը, եթե կտակ չկա: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` եթե չկա կտակ, ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի և ընդունվում 6 ամսյա ժամկետում: Ժառանգության վկայագիր ստանալուց հետո տվյալ ժառանգության նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: 8. Վանաձորի քաղաքապետարանը հայց է ներկայացրել համայնքի բնակչի դեմ` ապօրինի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանից վտարելու պահանջի մասին: Մինչդեռ, քաղաքացին այդ բնակարանը փաստացի օգտագործում է 18 տարի, իր միջոցներով վերանորոգել է և բարեխղճորեն իրականացրել վճարումները: Քաղաքացին ինչպե՞ս կարող է տվյալ բնակարանի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հակընդդեմ հայցադիմում՝ ապօրինի զբաղեցված համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանից վտարելու պահանջն անվավեր ճանաչելու և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահանջով, քանի որ քաղաքացին ավելի քան տասը տարի բարեխիղճ օգտագործել է նշված բնակարանը` իրականացրել վերանորոգում, ապամոնտաժում: Զորակոչիկների իրավունք 9. Քաղաքացին կարո՞ղ է արդյոք որդուն շարային մոտոհրաձգային ծառայությունից մարզիկների համար նախատեսված զորամաս տեղավորել, քանի որ տղան մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, ունի բազմաթիվ պատվոգրեր, հավաստագրեր, մեդալներ, իսկ մոտոհրաձգային զորամասում ծառայելը խոչընդոտում է նրա մարզական առաջընթացին: Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը: 10. Ինչպե՞ս է կարգավորվում երկքաղաքացիություն ունեցող անձանց զինապարտության հարցը: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացիություն ունեցող անձը ազատվում է Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունից, եթե մինչ երկքաղաքացիությունն ընդունելը այլ պետությունում անցել է 12 ամիս զինվորական կամ 18 ամիս այլընտրանքային ծառայություն: Այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Աշխատանքային իրավունք 11. Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ամենամյա արձակուրդից բացի ունենալ ևս 60 օր տևողությամբ արձակուրդ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` տվյալ քաղաքացուն ամենամյա արձակուրդից բացի կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան 30 օր: Քաղաքացիական իրավունք 12. Քաղաքացին քաղաքապետարանից գրություն է ստացել` մեքենայի գույքահարկի վճարման պահանջով, թեև իր մեքենայի պետհամարանիշները հանձնված են Վանաձորի պետավտոտեսչության աշխատակիցներին: Քաղաքացին ինչպե՞ս կարող է իմանալ պարտքի գոյացման աղբյուրը: Քաղաքացու համար կազմակերպությունը պատրաստել է դիմում` ուղղված քաղաքապետարանին` վճարման ժամկետները երկարացնելու խնդրանքով և պարզելու, թե ինչպես է գոյացել պարտքը, և տեղեկատվության հարցում` ուղղված Վանաձորի պետավտոտեսչությանը` մեքենայի կարգավիճակը պարզելու նպատակով: 13. Քաղաքացու աշխատանքային գրքույկի մեջ, ամուսնության, այնուհետև ամուսնալուծության պատճառով 2 անգամ ազգանվան փոփոխություն է կատարվել: Նա տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և այնտեղի քաղաքացիություն ձեռք բերել: Ցանկանում է կենսաթոշակի անցնել, բայց նրան մերժում են` պատճառաբանելով աշխատանքային գրքույկի ջնջումները: Ինչպե՞ս կարող է քաղաքացին ապացուցել փաստաթղթի իսկությունը: Քաղաքացին աշխատանքային գրքույկում նշված անունը կարող է համապատասխանեցնել անձնագրում նշված անվանը դատարան համապատասխան պահանջի դիմում ներկայացնելով: 14. Քաղաքացու անունը անձնագրում և աշխատանքային գրքույկում չի համապատասխանում: Քաղաքացին ինչպե՞ս կարող է աշխատանքային գրքույկում նշված անունը համապատասխանեցնել անձնագրում նշված անվանը: Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է դիմում` ուղղված Լոռու մարզի ընդանուր իրավասության դատարանին` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ: Դատավարական իրավունք 15. Խուլ և համր աղջիկը ամուսնալուծության և երեխաների խնամակալության հայց է ներկայացրել: Դատական նիստը տեղի է ունեցել առանց մոր և թարգմանի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է իմանալ դատական նիստի ժամանակ ինչ վճիռ է կայացվել: Քաղաքացին դատական նիստին կայացված վճիռը կարող է պահանջել դատարանից: 16. Քաղաքացին ինչպե՞ս կարող է օրենքով ճանաչել իր որդու անգործունակությունը: Քաղաքացուն անգրծունակ ճանաչելու վերաբերյալ գրծը կարող է սկսվել նրա ընտանիքի անդամների դիմումի հիման վրա: Անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ քաղաքացու բնակության վայրի դատարանին, իսկ եթե այդ անձը գտնվում է հոգեբուժական հիմնարկում` ապա բուժական հիմնարկի գտնվելու վայրի դատարանին: 17. Քաղաքացու որդու նկատմամբ, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է հետախուզում: Քաղաքացին ինչպե՞ս կարող դադարեցնել որդու նկատմամբ հայտարարված հետախուզումը: Քաղաքացուն բացատրվել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործողությունները օրենքի շրջանակում են և հետախուզումը կարող է դադարեցվել միայն դատարանի վճռով իր տղայի վրա դրված պարտավորության կատարումից հետո:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների