Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության


Մայիսի 29-ին, Երևանում, ՀՀ վարչական Դատարանում կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով նախնական դատական նիստ:

Նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդմոն Մարուքյանը և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նարինե Կարապետյանը:
  Դեռևս այս տարվա սկզբին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության:
  Մինչ այդ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ ՊՆ-ին ստանալու հետևյալ տեղեկությունները 2008 թ-ի գարնանային զորակոչի վերաբերյալ, ըստ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների.
  1. քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության
  2. քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին
  3. քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ
  4. քանի՞ հոգի են ստացել տարկետում
ա/ առողջական վիճակի պատճառով
բ/ ընտանեկան դրության բերումով
գ/ ուսումը շարունակելու համար
  5. քանի՞ հոգի են դիմել «Այլընտրանքային ծառայության» անցնելու համար
քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար:
  Կազմակերպությունը 2008 թ-ից իրականացնում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագիրը: Ծրագրի ընթացքում Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր եւ Սպիտակ քաղաքներում իրականացվել է զորակոչի մոնիթորինգ: Մոնիթորինգի արդյունքների հիման վրա նախատեսվում էր պատրաստել զեկույց, որի ամբողջացման համար անհրաժեշտ էր իմանալ վերոնշյալ լրացուցիչ տեղեկությունները: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել էր տրամադրել տեղեկատվություն՝ պատճառաբանելով, որ դրանք համարվում են ծառայողական գաղտնիք:
  Դատական նիստին կողմերը ներկայացրեցին իրենց փաստարկները, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2009 թ-ի հունիսի 26-ին, ժամը 16:00-ին:


/2011-Դեկտեմբեր-12/ «Հայհոյանքը փաստի սով է»

 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը