Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ


Մայիսի 31-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ այսօր իրենց դիտարկումներն են հայտնել Թրանսփերենսի ինթերնեշնլ դիտրոդական կազմակերպության անդամ Ամալյա Կոստանյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


Արթուր Սաքունցը ասել է, որը ընտրությունները պարզապես խայտառակություն էին: Մարդիկ առանց ներկայանալու փորձում էին իրեն կաշառել` ասելով գնանք մի կտոր հաց ուտենք, զայրացած ասել է Արթուր Սաքունցը:

Ընտրական հանձնաժողովները ստեղծված էին ընտրությունները կեղծելու համար:
Տեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահը գրանցման մատյանում ընտրողների դիմաց գրանցումներ էր կատարում, որը օրենքով անթույլատրելի է, նկատել է Սաքունցը:
  Վստահված անձինք, դիտորդները, հանձնաժողովի անդամները աշխատում էին որպես մեկ թիմ` փորձելով ուղղորդել ընտրողներին: Այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ մարդիկ վախենում էին բողոքել, որ իրենց փոխարեն ընտրել են: Նա նշել է, որ եթե հանդուրժենք սա, պետք է հրաժարվենք ապրել Հայաստանում: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների եզրակացությանը, թե իբր ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին, Սաքունցը նշել է, որ նրանք կամ կաշառվել են, կամ էլ Հայաստանը համարում են Ռուսաստանի գաղութը:

Սաքունցը առաջարկել է դատախազությանը հանել գրանցամատյանները և ստուգել, թե արդյոք ստորագրությունները համապատասխանում են ընտրողների ստորագրություններին մասնավորապես 8/25 և 8/26 տեղամասերում:

Ամալյա Կոստանյանը նույնպես պահանջել է 8-րդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել: Ստեղծվել էր վախի, ահաբեկչության մթնոլորտ: Կոստանյանը նշել է, որ մոտենում էին իրենց դիտորդներին, ասում՝ բա դու հայ չես, այսինքն հայը նրանց մոտ ասոցացվում է անբարոյականության հետ: Կոստանյանը վստահ է, որ այս երկրում ոչ մի նորմալ մեխանիզմ չի աշխատի, և միակ ելքը այս իրավիճակից չհանդուրժելն ու ապստամբելն է:
  ԱՂԲՅՈՒՐԸ`
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=27001


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը