Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՇՊԱԿ-ները կարեւոր են


Գլխավոր դատախազը կարծում է, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները

2008 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանրապետության տարբեր մարզերում սկսեցին ձեւավորվել Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններ (ՇՊԱԿ), որոնք, ըստ էության, հակակոռուպցիոն կազմակերպություններ են:
  Լոռու մարզում նույնպես գործում է հակակոռուպցիոն կենտրոն՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ուժերով:
  «Երբ այլեւս տարբերակ չկա խնդիրը լուծելու, դիմում են մեզ: 3-4 տարի առաջ բողոքներն ավելի քիչ էին: Այսօր մարդիկ ահազանգում են եւ դա այնքան էլ ծրագրով չէ պայմանավորված, ինչ-որ մի բան փոխվել է: Ճիշտ է՝ հեռախոսազանգերն ավելի շատ են լինում, բայց հետո ընթացք չեն տալիս, չեն ներկայանում գրասենյակ»,- ասում է Լոռու մարզի ՇՊԱԿ ղեկավար Արթուր Սաքունցը:
  Փոխարենը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է մայիսի 15-ին այցելել Վանաձոր՝ տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը:
  «Բոլոր գործընթացները՝ կապված քաղաքացիական հասարակության ձեւավորման հետ, մեզ թելադրում են նման կառույցներ ձեւավորել, որոնք պիտի լինեն հերթական կամուրջներից մեկը, որի միջոցով հանրությունը կկարողանա կապվել իրավապահ մարմինների հետ, վստահ լինելով, որ այս կամ այլ հարցի վերաբերյալ կա հասարակական վերահսկողության ինչ-որ մեխանիզմ»,- հայտարարել է գլխավոր դատախազը: ՇՊԱԿ կա նաեւ Իջեւանում, սակայն իրավապահ մարմինները կենտրոնից որեւէ դիմում-բողոք չեն ստացել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ:
  «Այնտեղ կենտրոնը կարծես դարձել է իրավաբանական օգնություն ցուցաբերող կազմակերպություն, քանի որ դիմումները հիմնականում քաղաքացիա-իրավական բնույթի էին»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Վանաձորում վիճակը այլ է: «Վանաձորում էլ փոքր-ինչ կարծես թե խառնված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորի գործունեությունը ՇՊԱԿ-ի հետ: Հնարավոր չի լինում տարբերակել, թե որն է ՇՊԱԿ-ի գործունեության արդյունքում ձեւավորված հաղորդումը, որն է գրասենյակի հաղորդումը: Չնայած այս երկուսը միմյանց չեն հակասում, սակայն ՇՊԱԿ-ը պետք է առանձին գործի»,- հայտարարել է Սոնա Տռուզյանը: Իսկ Աղվան Հովսեփյանի առաջարկով եւ առավել արդյունավետ համագործակցության նպատակով ՇՊԱԿ-ները եռամսյակը մեկ գլխավոր դատախազությանը կներկայացնեն տեղական իրավապահ մարմինների ստացած հաղորդումների եւ ընթացքի մասին տեղեկատվություն՝ արդյունավետ համագործակցության նպատակով:
  Վերջում լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Լոռու մարզը հայտնի է իբրեւ «կրիմինալ» մարզ, որտեղ կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ, մասնավորաբար՝ մարզի դատախազի սպանությունը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես չէի ասի, թե Լոռու մարզն առանձնանում է «կրիմինալ» հատկանիշներով:
  Այս մարզն ավելի մեծ բնակչություն ունի եւ եթե համեմատելու լինենք հանցագործությունների թիվը, չեմ կարծում, որ մարզը առանձնանում է հանրապետությունում: Ինչպես Լոռիում, այնպես էլ այլ մարզերում կան հանցագործություններ, այդ թվում՝ նաեւ ծանր, որ բացահայտված չեն:
Իրավապահ մարմիններն ի վիճակի չեն բացահայտել բոլոր հանցագործությունները»:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆ
http://new.aravot.am/am/articles/rights/61365/view




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը