Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Անվճար իրավախորհրդատվություն Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2009-Մայիս-18/
2009թ. ապրիլ ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 6 քաղաքացիներ: Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով. Սպիտակ Սեփականության իրավունք 1. Գյուղապետարանը մերժել է քաղաքացուն ընդգրկել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների հերթացուցակում` պատճառաբանելով, որ Հայաստանի ազգային արխիվի Սպիտակի տարածքային ներկայացուցչի տրամադրած արխիվային տեղեկանքում առկա է սխալ: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ընդգրկվել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների հերթացուցակում: Տրամադրված աջակցությունը Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է գրավոր դիմում` ուղղված ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը` քաղաքացուն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների հերթացուցակում ընդգրկելու խնդրանքով` միաժամանակ ներկայացնելով արխիվային ճշգրտված տեղեկությունները: Տաշիր Ընտանեկան իրավունք 2. Հաշմանդամության խումբ ունեցող չափահաս երեխան կարո՞ղ է արդյոք ապրուստի միջոց` ալիմենտ ստանալ, եթե ծնողներն ամուսնալուծված են: ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ծնողներից մեկի խնամքին հանձնված չափահաս, հաշմանդամության խումբ ունեցող երեխայի համար խնամառու ծնողը կարող է ալիմենտ պահանջել մյուս ծնողից: Աշխատանքային իրավունք 3. Քաղաքացին աշխատել է հիվանդանոցում որպես բուժքույր: 2008թ. հունիսին մեկ ամսով անցել է վճարովի արձակուրդի, այնուհետև նույն թվականին ցանկացել է նորից արձակուրդի անցնել իր հաշվին: Հիվանդանոցի տնօրենը մերժել է, և քաղաքացին ստիպված աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Իր փոխարեն աշխատանքի են ընդունել մեկ ուրիշ մասնագետի: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնվել իր նախկին աշխատանքում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` ազատման դիմում ներկայացրած քաղաքացու աշխատանքից հեռացումը չի դիտվում որպես աշխատանքային իրավունքի խախտում, հետևաբար քաղաքացին չի կարող վերականգնվել իր նախկին աշխատանքում: Ստեփանավան Դատավարական իրավունք 4. ՀՀ տնտեսական դատարանի կողմից անօրինական վճիռ է կայացվել, որով խախտվել է քաղաքացու սեփականության իրավունքը: Քաղաքացին ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետներում կարող է բողոքարկել վճիռը: Քաղաքացուն բացատրվել է, որ վճիռը բողոքարկելու հնարավորություն չկա, քանի որ բողոքարկման ժամկետները սպառվել են: Սեփականության իրավունք 5. Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող հողամասը, տնակը առանց որևէ իրավական ձևակերպման և թույլտվության օգտագործվում է մեկ այլ քաղաքացու կողմից: Քաղաքացին դիմել է համայնքի ղեկավարին, սակայն որևէ աջակցություն չի ստացել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է վերականգնել հողամասի և տնակի նկատմամբ տնօրինման, տիրապետման և օգտագործման իր իրավունքը: Տրամադրված աջակցությունը Քաղաքացու համար պատրաստվել է գրավոր դիմում` ուղղված ոստիկանությանը` քաղաքացու սեփականության իրավունքի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով: Դրական արդյունքի բացակայության դեպքում հարևանի անօրինական գործողությունները կբողոքարկվեն դատական կարգով: Ալավերդի Քաղաքացիության իրավունք 6. Օտարերկրյա քաղաքացիներն ինչպե՞ս կարող են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել: ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ նախագահի անունով` կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. դիմում, դիմում-հարցաթերթիկ, անձնագրի, ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի նոտարական կարգով վավերացրած պատճեններ, տեղեկանք առողջական վիճակի մասին, տեղեկանք, որ դատապարտված չի եղել, աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթ, հայկական ծագումը վկայող փաստաթուղթ, եթե ծագումով հայ է:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների