Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կիրականացվի ՏԻՄ մոնիտորինգ 2009թ. մայիսի 8-11-ը Վանաձորում կայացավ «Տեղական ինքնակառավարման մարմինների նիստերի և կայացվող որոշումների մոնիտորինգի պլանավորում և գործիքների մշակում» թեմայով չորսօրյա դասընթաց: Այն կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Դասընթացին, որպես փորձագետ հանդես էր գալիս «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Նվեր Գևորգյանը, ով այս բնագավառում ունի հարուստ փորձ. նա աշխատել է որպես քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, հետո էլ ընտրվել է որպես ավագանու անդամ: Դասընթացին մասնակցում էին կազմակերպության 14 կամավորներ՝ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներից: Մասնակիցներին ներկայացվեցին ՏԻՄ գործունեությունը կարգավորող ազգային և միջազգային օրենսդրությունը: Դասընթացը ներառում էր ՏԻՄ գործընթացի մոնիտորինգի իրականացման վերաբերյալ տեսական գիտելիքներ և դրանց կիրառմանն ուղղված գործնական աշխատանքներ: Չորսօրյա դասընթացի ընթացքում մշակվեցին ՏԻՄ գործընթացի վերաբերյալ մոնիտորինգի իրականացման հայեցակարգը, ընտրվեցին տեղեկատվության հավաքման մեթոդները, որոնց համար մշակվեցին համապատասխան գործիքներ: Մասնակիցները կազմեցին նաև առաջիկայում ՏԻՄ մոնիտորինգի գործողությունների պլանը: Պլանն իր մեջ ներառում է` • ավագանու նիստերի դիտարկում • ավագանու անդամների կողմից հարցաթերթիկի լրացում • հարցազրույց աշխատակազմի քարտուղարի և ֆինանսական բաժնի ղեկավարի հետ • փաստաթղթերի /արձանագրություններ, որոշումներ, բյուջե/ դիտարկում Իրականացված մոնիտորինգի և վերհանված խնդիրների հիման վրա յուրաքանչյուր քաղաքում կկազմակերպվեն 2-ական աշխատանքային քննարկումներ ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: Մոնիտորինգն իրականացվելու է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների