Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Իրավախորհրդատվության ապրիլ ամսվա արդյունքները Վանաձոր քաղաքում


2009թ. ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 26 քաղաքացիներ:

Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով:

Ընտանեկան իրավունք
  1. Փաստացի ամուսնական կյանքով ապրած, սակայն ՔԿԱԳ-ում չգրանցված, հոր կողմից երեխայի հայրությունը ճանաչած ամուսինների բաժանման դեպքում կինն ինչպե՞ս կարող է նախկին ամուսնուց պահանջել ալիմենտ:
  Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է ալիմենտի պահանջով հայցադիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին` ալիմենտի բռնահանձման պահանջով:
  2. Ամուսնալուծությունից հետո ամուսինը հրաժարվում է հոգալ անչափահաս երեխայի ապրուստի միջոցը` ալիմենտի վճարումը: Ինչպե՞ս կարող է ամուսնուց ալիմենտ պահանջել:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացու համար պարաստվել է հայցադիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին` ալիմենտի բռնագանձման պահանջով:
  3. Անչափահաս երեխայի հայրը մահացել է, սակայն երեխայի հայրությունը օրենքով սահմանված կարգով չի ճանաչվել: Ինչպե՞ս կարող է երեխայի հայրությունը ճանաչվել:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով:
  Զորակոչիկների իրավունք
  4. Քաղաքացու որդին զբաղվում է սպորտով և ունի մեդալներ: Նա շուտով զորակոչվելու է բանակ: Քաղաքացին ի՞նչ կարող է անել, որ իր որդին պարտադիր զինվորական ծառայություն անցնի մարզիկների համար նախատեսված հատուկ զորամասում:
  Քաղաքացին կարող է դիմում ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարություն այն խնդրանքով, որ իր տղան պարտադիր զինվորական ծառայություն անցնի մարզիկների համար նախատեսված հատուկ զորամասում:
  5. Զորակոչիկը ենթակա՞ է արդյոք պարտադիր զինվորական ծառայության, երբ նրա հայրը 2-րդ կարգի հաշմանդամ է:
  «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` 2-րդ կարգի հաշմանդամ հոր տղան չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից:
  Աշխատանքային իրավունք
  6. Ինչպե՞ս է վճարվում սնանկ ճանաչված հիմնարկների աշխատողների աշխատավարձերը:
  ՀՀ կառավարության որոշմամբ փոխհատուցվում են միայն սնանկ ճանաչված հիմնարկների աշխատողների առողջության խեղման արդյունքում նշանակված նպաստները, բայց ոչ աշխատավարձի պարտքերը:
  Քաղաքացիական իրավունք
  7. Պարտավորագրի հիման վրա փոխառությամբ տրված գումարը պարտավորագրի մեջ նշված ժամկետում չի վճարվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է հետ ստանալ իր` փոխառությամբ տրված գումարը:
  Քաղաքացու համար կազմակերպության կողմից կազմվել է հայցադիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին` գումարի բռնագանձման պահանջով:
  Այս կարգի խնդրով դիմել են 4 քաղաքացիներ:
  8. Քաղաքացին ինչպե՞ս կարող է իր փեսային ճանաչել անհայտ բացակայող, երբ վերջինս 2003թ. բացակայում է տնից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
  Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է հայցադիմում` ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին` քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով:
  Սպառողների իրավունք
  9. «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց չվճարված պարտքի գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան, մինչդեռ քաղաքացին պնդում է, որ իրականացրել է համապատասխան վճարումները, ունի վճարման փաստաթղթերը:
  Կազմակերպության կողմից քաղաքացու համար պատրաստվել է հակընդդեմ հայց «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ծառայությունների վարձավճարի վերաբերյալ տեղեկանքով սահմանված 43197 ՀՀ դրամ պարտքը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
  Սեփականության իրավունք
  10. Քաղաքացին գրանցված է եղել բնակարանի օրդերում: Քաղաքապետարանը, հիմք ընդունելով բնակարանի հատկացման օրդերը և դրանում նշված անձանց վերաբերյալ տվյալները, բնակարանի սեփականաշնորհման թույլտվության որոշում է կայացրել, սակայն նշված որոշման մեջ իր անունը չի նշվել, ինչի հիման վրա էլ տվյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն Անշարժ գույքի գրանցման պետական կադաստրում գրանցվել է ոչ թե երեք, այլ երկու անձի անունով: Քաղաքացին դիմել է Անշարժ գույքի պետական կադաստր, որպեսզի օրդերի հիման վրա տվյալ բնակարանի նկատմամբ գրանցվի նաև իր սեփականության իրավունքը, սակայն կադաստրը մերժել է: Ինչպե՞ս կարող է քաղաքացին գրանցել իր սեփականության իրավունքը:
  Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված Անշարժ գույքի պետական կադաստրին: Պարզվել է, որ ներկայումս տվյալ գույքը գտնվում է արգելանքի տակ, և այդ պատճառով էլ դրա հետ կապված ցանկացած փոփոխություն արգելվում է:
  11. Քաղաքացուն օրդերով հատկացված բնակարանի սեփականաշնորհման ժամանակ տվյալ բնակարանը սխալմամբ սեփականաշնորհվել է մեկ այլ քաղաքացու անվամբ: Քաղաքացին ինչպե՞ս կարող է շտկել սխալը:
  Քաղաքացուն խորհուրդ է տրվել նվիրատվության կամ առուծախի պայմանագիր կնքելու միջոցով բնակարանի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը:
  12. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ընդունել ըստ օրենքի ժառանգությունը:
  Անհրաժեշտ է 6 ամսվա ընթացքում ներկայանալ տվյալ գույքի գտնվելու վայրի նոտարական գրասենյակ, ներկայացնել հայտարարություն ժառանգություն ընդունելու վերաբերյալ, այնուհետև նոտարի կողմից տրված փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանում սեփականության իրավունքի գրանցման համար:
  Այս կարգի հարցով դիմել են 2 քաղաքացի:
  13. Քաղաքացին ինչպե՞ս կարող է նվիրատվություն իրականացնել, եթե բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չի:
  Անհրաժեշտ է բնակարանի օգտագործման օրդերի հիման վրա գրանցել իր սեփականության իրավունքը, այնուհետև ձևակերպել նվիրատվության գործարքը:
  14. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ընդունել ժառանգությունը, եթե սեփականատերը դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող:
  Քաղաքացին պետք է հայցադիմում ներկայացնի դատարան` սեփականության նկատմամբ սեփականատիրոջ իր իրավունքը ճանաչելու պահանջով:
  Տեղեկատվության իրավունք
  15. Թաղամասային հիմնարկի պետը մերժել է քաղաքացու բանավոր խնդրանքը` բնակության վայրի մասին տեղեկանք տրամադրելու մասին, թեև քաղաքացին անձնագրով հաշվառված է այդ հասցեում: Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ բնակության վայրի մասին տեղեկանքը:
  Քաղաքացու համար պատրաստվել է գրավոր դիմում` բնակության վայրի մասին տեղեկատվության խնդրանքով:
  16. Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ստանալ 2006թ. Լոռու մարզի ոստիկանության կողմից հարուցված քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացու համար պատրաստվել է գրություն, որի համաձայն` նա ստացել է որոշման օրինակը:
  Դատավարական իրավունք
  17. Քաղաքացին ի՞նչ ժամկետում կարող է բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը:
  ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը ենթակա է բողոքարկման վեցամսյա ժամկետում:
  Սոցիալական իրավունք
  18. Քաղաքացին միայնակ մոր կարգավիճակում նպաստ է ստացել, սակայն նպաստի վճարումը դադարեցվել է այն պատճառաբանությամբ, որ երեխաների հայրը վերադարձել է արտերկրից և հոգում է ընտանիքի ֆինանսական ծախսերը: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք վերականգնել սոցիալական աջակցության նպաստը:
  Քաղաքացուն խորհուրդ է տրվել գրավոր դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` աշխատակիցների անօրինական գործողությունները կանխելու համար:
  19. Քաղաքացուն տրվող ընտանիքի սոցիալական աջակցության նպաստը սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում, առանց որևէ բացատրության, դադարեցրել են վճարել, թեև ընտանիքի կենսապայմանները ոչ մի ձևով չեն բարելավվել: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք վերականգնել սոցիալական աջակցության նպաստը:
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տեղեկատվության հարցում է ուղարկվել Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն` նպաստի վճարման պատճառները պարզելու համար:
  Քրեական իրավունք
  20. Կալանքը կարո՞ղ է արդյոք փոխարինվել գրավով:
  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` մեղադրվողին կալանքից ազատելու համար դատարանի բյուջե է փոխանցվում գրավ` դրամի, արժեթղթերի և այլ արժեքների տեսքով:
  Վարչական իրավունք
  21. Քաղաքացուն ծանուցագրով հայտնվել է, որ նա ներկայանա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը: Քաղաքացին համաձայն չէ արձանագրության բովանդակության հետ: Կարո՞ղ է արդյոք քաղաքացին չմասնակցել արձանագության կազմմանը:
  Քաղաքացուն խորհուրդ է տրվել մասնակցել արձանագրության կազմմանը, միևնուն ժամանակ պահանջել, որ իր դիտողությունները մտցվեն արձանագրության մեջ:
  22. Քաղաքացին ի՞նչ կարող է անել փաստաբանի կողմից անգործություն ցուցաբերելու դեպքում:
  Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է գրավոր դիմում` ուղղված ՀՀ փաստաբանների պալատին` փաստաբանի անգործության հիմքով:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը