Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱՎԳ-ՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2009-Մայիս-06/
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը արժանացել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր գնահատականին: Այս առթիվ մեր հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի /ՀՔԱՎԳ/ ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ տեղի ունեցածը առնվազն անտրամաբանական է: «Ղամբարյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվելուց առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանապետն էր ու հենց նրա օրոք Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազը: Փաստորեն, դատախազի սպանությունը չբացահայտած մարդու պաշտոնը բարձրացնում են: Բացի այս սպանությունից, Լոռու մարզում կա մոտ 10 չբացահայտված սպանություն, որ պատվիրված սպանության տրամաբանության մեջ տեղավորվում են: Գումարած մարզի ոստիկանության աշխատակիցների կողմից քննությանը խորթ մեթոդների կիրառումը` ծեծ, խոշտանգումներ, քաղաքացիների ապօրինի բերման ենթարկելու, նախատեսվածից երկար ոստիկանության բաժիններում պահելու և նման բազմաթիվ դեպքեր, որոնց մասին մենք անընդհատ ահազանգում ենք: Ի դեպ, մեր ահազանգերի մի մասը հաստատել է հենց ոստիկանությունը: Եվ ամենի առկայության դեպքում Ոստիկանության Լոռու մարզի վարչությանը ճանաչել լավագույնը` նշանակում է հանրությանը ձեռք առնել: Ամենայն հավանականությամբ, սրան պետք է նայել կա’մ անձնական նվիրվածության, կա’մ քաղաքական պատվերի շրջանակներում և ոչ բնավ ոստիկանության` օրենքով սահմանված պարտականությունների կատարման տեսակետից: Եվ սրա մասին հանրությունը պետք է անպայման իմանա»,- հայտարարեց Արթուր Սաքունցը: «Առավոտ» օրաթերթ 06.05.2009թ.
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների