Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները»
Մարդու իրավունքների պաշտպանություն Հասարակական քննարկումներ
/2009-Ապրիլ-21/
2009թ. ապրիլի18-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կայացավ ուղիղ հեռուստաեթեր և քննարկում «Սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները» թեմայով:Քննարկմանը և ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետ ընդգրկված էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը: Քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում փաստաբանի կողմից ներկայացվեցին սեփականության իրավունքին վերաբերող գործարքները, դրանց իրականացման օրինական հիմքերը: Մանրամասն ներկայացվեցին առուվաճառքի, նվիրատվության, վարձակալության, ըստ կտակի, ըստ օրենքի ժառանգության գործարքները կարգավորող իրավական նորմերը, ներառյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները: Կարեն Թումանյանը նշեց, որ միջազգային վիճակագրության համաձայն՝ սեփականության իրավունքի հետ կապված ամենից շատ հանդիպող խնդիրները առնչվում են հողային վեճերին: Ուղիղ հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերվում էին սեփականության իրավունքի ձեռք բերմանը, ամուսնալուծությունից հետո համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված սեփականության տնօրինմանը և անչափահաս անձի կողմից ժառանգության ընդունման կարգին: Փաստաբանի կողմից բոլոր քաղաքացիները ստացան սպառիչ պատասխաններ: Տեղեկացնենք, որ քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում: «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների