Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Այցելություն Լեռնային Ղարաբաղ
Խաղաղասիրություն
/2009-Ապրիլ-21/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի աշխատակազմը եռօրյա այցով` ապրիլի 14-17-ը Լեռնային Ղարաբաղում էր:Այցի նպատակն էր հանդիպել երիտասարդ ղարաբաղցի խաղաղասերներին` համատեղ ավարտին հասցնելու ղարաբաղյան պատերազմից տուժածների հիմնախնդիրների ուսումնասիրությունը: Այցելության ընթացքում հանդիպումներ կազմակերպվեցին ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորների ընտանիքների անդամների, պատերազմական գործողությունների ընթացքում գերի ընկած մարդկանց հետ: «Հակամարտությունից տուժածները ուշադրության, հաղորդակցման պակաս են զգում, ինչը, ցավոք, բերում է նրանց կողմից ագրեսիվ դրսևորումների: Ուստի կարևոր է, որ, արդեն ծանոթ լինելով իրավիճակին, մենք փորձենք քայլեր ձեռնարկել այդ մարդկանց «շրջափակումից» հանելու համար»,-ղարաբաղցի խաղաղասերների հետ հանդիպմանն ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպումների ժամանակ նրանք բարձրաձայնեցին այնպիսի խնդիրներ, որոնք անցած տարիներին համակարգային լուծում չեն ստացել ու շարունակում են խոչընդոտների առջեւ կանգնեցնել նրանց: Մի կողմից անորոշությունը, մյուս կողմից էլ սոցիալական վատ պայմանները հուսալքել են նրանց ու մեկուսացրել հասարակությունից: Նույն իրավիճակում են նաեւ նախկին ռազմագերիները: Նրանք եւս մատնված են անուշադրության եւ կարիք ունեն պետության աջակցության: Ծրագրի աշխատակազմը խաղաղասերների հետ այցելեց անհայտ կորածների հարազատների եւ նախկին ռազմագերիների բնակարաններ` տեղում ծանոթանալով նրանց հիմնախնդիրներին` դրանք արձանագրելով նախապես կազմված հարցաթերթիկներում: Հատկանշական էր հանդիպումը «ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի հետ: Նա, իր շուրջը համախմբելով ղարաբաղցի անհայտ կորած զինվորների հարազատներին, անցած տարիների ընթացքում ստեղծել է թանգարան: Այն իր հարկի ներքո ամփոփում է զինվորների նկարները, նրանց տվյալները, նրանց իրերը, զինամթերքը, ռազմաճակատից ուղարկված նամակները: Վերա Գրիգորյանը յուրաքանչյուր անհայտ կորածի համար կազմել է փաստաթղթեր, որտեղ ամփոփված են նրանց մասին վերջին տեղեկությունները: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտների ընտանիքների խնդիրները, դրանց լուծման ուղիներն ու պետության դերը նրանց հիմնախնդիրների լուծման գործում: ՀՔԱ Վանաձորի «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձևավորում» ծրագրի աշխատակազմը ամփոփեց ղարաբաղցի խաղաղասերների հետ ծրագրի հետագա գործողությունները` նրանց հետ պայմանավորվելով հետագա հանդիպումների շուրջ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների